«Կյանքի խոսքի»-ը Թուրքիայից է հովանավորվում
ԼՂՀ–ում Հայաստանի հետ համեմատած ավելի քիչ աղանդեր են գործում, և պատճառը այն է, որ այնտեղ շատ ավելի ուժեղ զգալով պատերազմական վտանգը, աղանդավորներին տեղ չեն տալիս, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Երիտասարդական Լիգա» ՀԿ–ի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը։
«Քանի որ այսօր ցանկացած աղանդ միտված է երկիրը, ժողովուրդը հասարակությունը, պառակտելուն, բայց քանի որ Լեռնային Ղարաբաղում կա պատերազմի վտանգ տեղի իշխանություններն ավելի լուրջ են վերաբերվում աղանդավորական կազմակերպություններին»,– ասաց նա:
Ըստ Սևակ Հովհաննիսյանի՝ Լեռնային Ղարաբաղում գործում են հիմնականում ավետարանական հավատքի ուղղությամբ աղանդավորական կազմակերպությունները:
Դրանք են՝ «Կյանքի խոսքը», «Ռեմա» աղանդը. Հայաստանում գործող «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» ճյուղը:
«Կյանքի խոսքի» ղեկավար Արթուր Սիմոնյանը ներկա պահին Թուրքիայում է, հիմնում է իր եկեղեցի կոչվածը, որովհետև հենց թուրքերից է հովանավորվում, քրիստոնեություն ծավալելը բարդ խնդիր է»,– ասաց նա:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանում օրենսդրական առումով շատ թույլ վիճակ է, քանի որ մի կողմից ԵԽԽՎ առաջ ստանձնած պարտավորություններով ստիպված ենք գրանցել կրոնական կազմակերպություններին, մյուս կողմից էլ այսօր ցանկացած կրոնական կազմակերպություն կարող է Հայաստանում առանց գրանցվելու գործունեություն ծավալ, այն դեպքում, երբ ոչ մի անհատ չի կարող առանց պետռեգիստրում իրավական գրանցում ստանալու բիզնես գործունեություն ծավալել:
Սևակ Հովհաննիսյանը Ղարաբաղում հետաքննություն է անցկացնում աղանդավորական շարժման մեջ ընդգրկված քիչ թե շատ հայտնի անձանց ինքնության և դրանք ծավալների վերաբերյալ և արդյունքները ապագայում կհրապարակի:
tert.am












