Մաքսային միությանը միանալու ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին
Դեկտեմբեր 2, 2013թ. 23:23
Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հարցով ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում: Այս մասին լրագրողներին հայտնել է Երեւանում գտնվողն ռուսական պատվիրակության աղբյուրը, որն ուղեկցում է պետական այցով Հայաստանում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մենք նախագահների կողմից ստորագրման ենք պատրաստում փաստաթղթերը: Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հարցով ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24-ին, Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում»,-ասել է աղբյուրը, փոխանցում է «ՌԻԱ նովոստին»:
Հայաստանը մտադիր է Մաքսային միությանը միանալ, որի անդամներն են այսօր ՌԴ-ն, Բելառուսն ու Ղազախստանը:












