Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն

ՌԴ նախագահ. Հայաստանի համար ռուսական գազի հազար խմ-ն կարժենա 189 դոլար

Դեկտեմբեր 2, 2013թ. 23:25

Հայաստանի համար ռուսական գազի հազար խորանարդ մետրը կարժենա 189 դոլար: Այդ մասին հաղորդել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարած այցի ընթացքում փաստաթղթերի կնքման արդյունքների հիման վրա:

«Համաձայնագրերում ամրագրված գազի գնի բանաձեւը մեզ հնարավորություն է տալի բնական գազը վաճառել հազար խմ-ի դիմաց 189 դոլարով: Եվրոպայում այն գրեթե 500 դոլար է կազմում»,- նշել է Պուտինը:

Բացի այդ, ՌԴ նախագահի խոսքով, Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, ռուսական զենքը ստանալու է ներքին ռուսական գներին համապատասխան. « Սա նույնպես ոչ միայն անվտանգության, այլ նաեւ տնտեսական հարց է, որը կապված է բյուջեի ծախսերի հետ: Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված համաձայնությունները ենթադրում են միակողմանի չեղյալ համարել նավթի ու նավթամթերքի ներկրման 30 տոկոս չափով տուրքը: Ռուսական բյուջեն զրկվում է զգալի միջոցներից, սակայն այսօր դա բարենպաստ պայմաններ կստեղծի Հայաստանի համար, տնտեսության նորմալ գործունեության համար, Մաքսային միությանը սահուն, սակայն բավական արագ անդամակցության համար»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ հայկական կողմը գործում է բավական եռանդուն ու պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ է ցույց տալիս, ինչն, անկեղծ ասած, մեզ դնում է բավական բարդ իրավիճակի մեջ: «Մենք չենք հասցնում նույնիսկ հայ մեր գործընկերների հետեւից: Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Մաքսային միությանը Հայաստանի լիակատար անդամակցությունը հնարավորինս շուտ տեղի ունենա: Ես այժմ զգուշանում եմ հստակ ժամկետներ նշել:

news.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն