Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն

Հայաստանը ռուսական զենք կգնի ներռուսաստանյան գներով. Պուտին

Դեկտեմբեր 2, 2013թ. 21:27

Լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը ռուսական զենք կգնի ներռուսաստանյան գներով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինն ընդգծել է, որ զենքի գները ոչ միայն անվտանգության հարց է, այլեւ՝ տնտեսական, քանի որ կապված պետական բյուջեի ծախսերի հետ:

«Գտնվելով Գյումրիում, մենք նաեւ հանդիպեցինք ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների հետ: Մենք ելնում ենք նրանից, որ հայկական հողում ռուսական ռազմակայանի առկայությունը նպաստում է Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, բարձրացնում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ պրակտիկ փոխգործակցության մակարդակը, որպես ՀԱՊԿ անդամներ»,-Գյումրիում ասել է Պուտինը:

news.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն