Դաշնակցականներն սկսում են սպառնալ
Կառավարության շենքի և ԱԳ նախարարության դիմաց խմբված դաշնակցակաների պահանջը նույնն է, ինչ վերջին 15 օրերին: Այսօր ցուցարարների քննարկումների թեման նախագահ Սարգսյանի երեկվա ելույթն էր:
-Դա, պարզապես, աչքկապոցի էր,- ասում է դաշնակցական Ռազմիկը,- նա փորձում էր համոզել, որ ամեն ինչ արվում է ինչպես հարկն է և անհանգստանալու կարիք չկա:
ՀՅԴ նեկայացուցիչները ունեն նույն համոզմունքը, որ փաստաթղթի ստորագրումը հղի է Հայաստանի համար անդառնալի հետևանքներով, ընդհուպ մինչև Ղարաբաղի կորուստը: Այս հարցը համարելով համահայկական` կոչ են անում բոլոր հայերին ավելի զգոն լինել, իսկ պետության ղեկավարներին` չստորագրել փաստաթղթերը, այլապես, սպառնում են, որ ՀՅԴ-ն պատրաստ է` «առաջ գնալ իր ձեռնարկումների մեջ և ավելի լուրջ քայլերի դիմել», իսկ թե ի՞նչ` ցուցարարները դեռ նախընտրում են լռել:
Կ.Պ.












