Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԱՀԿ ԱԳ նախարարներ․ «Նոր դինամիկա հայ – ադրբեջանական երկխոսությունում»

Դեկտեմբեր 7, 2013թ. 15:02

ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները սատարում են «նոր դինամիկան Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունում»: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի՝ անցած օրերին Կիևում կայացած նիստի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:

«Ձգձգվող հակամարտությունները տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահության աշխատանքի կարևոր մասն են կազմել», – նիստի փակման խոսքում հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:

ԵԱՀԿ-ի գործող նախագահը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը նախարարական հանդիպման ժամանակ:

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի կիևյան նիստի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Նալբանդյանը և Մամեդյարովը կհանդիպեն նաև 2014 թվականի սկզբին:


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն