Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիան միջամտել է Փերինչեքի հայցով ՄԻԵԴ որոշմանը. Թուրքիայի ԱԳՆ

Դեկտեմբեր 19, 2013թ. 23:49

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիան միջամտել է թուրք հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունած տխրահռչակ վճռի կայացմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական կայքում (http://www.mfa.gov.tr/no_-336_-18-aralik-2013_-aihm_in-isvicre-aleyhine-_ifade-ozgurlugu_ne-iliskin-vermis-oldugu-17-aralik-2013-tarihli-karari-hk.tr.mfa) նշվել է, որ Անկարան պաշտոնապես ներգրավված է եղել ՄԻԵԴ դատական գործընթացում եւ տեսակետներ է ներկայացրել դատարանին: «Պետությունը միջամտել է մեր երկրին մոտիկից հետաքրքրող այս դատավարությանը եւ այդ շրջանակում տեսակետներ է հայտնել ՄԻԵԴ-ին», -ասվում է հայտարարության մեջ:

ՄԻԵԴ-ն իր որոշման մեջ երկակի ստանդարտ է կիրառել` 1915 թ-ի իրադարձությունները տարբերակելով Հոլոքոստից: Թուրքիայի ԱԳՆ-ը, հավատարիմ ժխտողական իր քաղաքականությանը, հույս է հայտնել է, որ ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը «կարեւոր պատասխան կլինի Եվրոպայում ժխտումը քրեականացնող օրենքների օրակարգ գալու դեմ»:

Թուրքիայի աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՄԻԵԴ դատական հայց էր ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Շվեյցարիայի դատարանի կողմից իրեն դատապարտելու դեմ: Վերջինս բավարարել է հայցը` վճռում նշելով, որ Փերինչեքի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկում է «խոսքի ազատության համատեքստում»:

Հայ փորձագետներն արդեն տեսակետներ էին հնչեցրել` Եվրոպայում թուրքական ֆաշիզմի ամրապնդման փորձերի, դատարանի կաշառված լինելու վերաբերյալ. թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության այս հայտարարությունը եկավ փաստելու, որ այդ երկիրն ի վիճակի է միջամտել նույնիսկ միջազգային իրավական գործընթացներին:

ԱՐՄԵՆՊՐԵՍ


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն