Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն մտադիր չԷ միջամտել իր անդամ երկրների քաղաքական գործընթացներին. Բորդյուժա

Դեկտեմբեր 19, 2013թ. 23:54

imagesՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իր անդամների քաղաքական կյանքին չմիջամտելու դիրքորոշում ունի: Այդ մասին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել Է Մոսկվայում անցկացված կլոր սեղանի ընթացքում, որը նվիրված Էր «գունավոր հեղափոխություններին» հակազդելուն: «ՀԱՊԿ-ի դիրքորոշումը մեր պետությունների քաղաքական գործընթացներին ու քաղաքական կյանքին չմիջամտելն Է»,- ասել Է Բորդյուժան:

Նա ընդգծել Է, որ ՀԱՊԿ-ի ղեկավարությանը «գունավոր հեղափոխությունները» հետաքրքիր են սոսկ Կազմակերպության անդամ պետությունների իրադրությանը արտաքին միջամտության եւ արտաքին ներգործության, զինված ճանապարհով կամ բողոքի տարատեսակ ակցիաների անցկացմամբ օրինականորեն ընտրված իշխանության տապալման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման տեսանկյունից:


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն