Ադրբեջանը հրադադարը խախտել է շուրջ 200 անգամ
Դեկտեմբեր 21, 2013թ. 15:48
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն՝ այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:












