Գլխավոր » Լրահոս, Հոգևոր, Վերլուծական

ԱՅՍՕՐ ՏՈՆՆ Է ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ

Հունվար 6, 2014թ. 17:19

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԸ գրում է.

« ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱ՜Ւ… Մշտապես հռչակել ենք, որ այսօր մեր ինքնության Տոնն է, մաքրամաքուր ու բյուրեղ: Մենք՝ հայերս, այսօր մեր ուրույն եւ միայն մեզ բաժին հասած ժամն ունենք տոնելու, նշելու եւ նշանավորելու մեր Տիրոջ Ծնունդը: Սա է մեր յուրահատուկ էությունն ու նկարագիրը, ապրել, աշխարհում, աշխարհի հետ, բայց այդուհանդերձ աշխարհից վեր ու չթաթախված աշխարհի մեջ: Ես չեմ վախենում եւ տատամսում կրկնելու՝ ԱՅՍՕՐ ՏՈՆՆ Է ՀԱՅԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ, Աստծո հետ մեր դաշնությունն ու հաշտությունը, սերն ու հավատարմությունը վերակնքելու, Ճշմարտությունը ճանաչելու եւ Նրա հետ ու Նրանով ապրելու: Ժամն է Վերադարձ ապրելու, ժամն է վերադառնալու մեր զուլալ ու սեփական հաղթող ու հաղթանակած նկարագրին, սրբելու եւ դեն նետելու այն բոլոր աղտն ու փոշին, որ եկել պատել են մեր ճշմարիտ էությունը՝ բարձրագույն որակին, որ կոչվում է Քրիստոսի անունով բյուրեղացած Հայություն… Այս օրերին մեր Սուրբ Տունը՝ Մայր Եկեղեցին, Սուրբ Էջմիածինը իր ամբողջությամբ՝ եկեղեցական եւ աշխարհական, հակառակ բազում դժվարությունների՝ ներքին եւ արտաքին խոյահարումների, կիսատության՝ կես տեղեկության, կես ճշմարտության, կես փաստարկների, կես գիտության «ամենակուլ» մթնոլորտի, երբ գիտակցաբար կամ անգիտակցաբար «կուրությունը» դառնում է չափանիշ եւ որակ, առանց վարանումի շարունակում եւ շարունակելու է տարածել Փրկչի շուրթերով հնչած սիրո, հաշտության եւ խաղաղության պատգամը…Սիրեցե՜ք միմյանց.ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ…ԱՒԵՏԻ՜Ս, ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ…ԱՒԵՏԻ՜Ս»:


Դիտել Լրահոս, Հոգևոր, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն