Ռուսաստանի անունից Հայաստանում խոսում են նրանք, ում հանդեպ հասարակության վերաբերմունքը ծայրաստիճան բացասական է
<Երիտասարդ սերունդն ունի իր պատկերացրած Եվրոպան, ինչը պատահական չէ: Եվրոպան մի քանի տասնամյակ է լուրջ աշխատանք է տանում Հայաստանում: Եվրոպան Հայաստանում իրականացնում է բավականին մեղմ քաղաքականություն` սեմինարների, գիտաժողովների միջոցով: Եվ արդեն իսկ քաղում է պտուղները: Եվրոպայի և Ռուսաստանի ամենամեծ տարբերությունը, թերևս այն է, որ մեղմ ուժի քաղաքականություն Ռուսաստանը չի կիրառում: Ուշադրություն դարձնենք, թե Ռուսաստանի անունից Հայաստանում ովքեր են հանդես գալիս, նրանցից ոմանց հանդեպ հասարակության վերաբերմունքը ծայրաստիճան բացասական է: Փիառի քաղաքական տեխնոլոգիաների կիրառման առումով Ռուսաստանը ակնհայտ զիջում է Եվրոպային: Այդ է հիմնական պատճառներից մեկը, որ Հայաստանում հետզհետե մեծանում է արևմտամետ զանգվածը: Վերջինը բավականին ակտիվ և կազմակերպված զանգված է, իսկ ավանդական ռուսամետ զանգվածը պասիվ է>, -ասել է ՓիԱրտ» ընկերության զարգացման գծով տնօրեն Վիգեն Հակոբյանը:












