Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Քաղաքական հայացքներից ելնելով մեկը միայն Լեւոնի մասին է գրում, մյուսը՝ միայն Արմենի

Հունվար 9, 2014թ. 23:43

<Մեկ օրում էս աշխարհը լքեցին երկու մշակույթի գործիչ՝ Արմենը Մազմանյան եւ Խեչոյան Լեւոնը։ Գնացողների մասին դժվար է խոսել անդեմ ֆեյսբուքային հարթակների վրա։ Բայց երկուսն էլ գույն ու երանգ էին տալիս էս երկրին։ Երկուսն էլ մանր մարդ չէին։ Ես Արմենին գիտեի, այն էլ շա~տ շուտվանից ու կարող եմ ասել, որ շատ հարցերում հետը համաձայն չլինելով՝ միշտ հավեսով, ժամերով հետը խոսել, զրուցել, վիճել եմ։ Ինչից ասես՝ իրա սիրված թզբեխների քարերի քանակից սկսած, հայերեն Բհագավադգիտայի թարգմանության խնդիրներով վերջացրած։ Քանի որ շատ վառ եւ բոլորից տարբերվող մարդ էր, ինչը իմ համար ամենակարեւորն է։ Ինչը ինձ զարմացրեց, որ նկատում եմ՝ քաղաքական հայացքներից ելնելով մեկը Լեւոնի մասին է մենակ գրում, մյուսը՝ մենակ Արմենի։ Հավատացեք՝ գնացողների համար քաղաքականությունը ամենաանհետաքրքիր բանն է՝ ապըխտած կոկորդիլոսից հետո>,- իր ֆեյսբուքյան էջում գրում է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրսյանը:


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն