Թուրքիայի պատմությունը փորփրելու համար վճարեցիր կյանքովդ. Ջեմալ փաշայի թոռան նամակը` Հրանտ Դինքին
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, նամակ է գրել Հրանտ Դինքին:
Ջորջ Օրվելը մի հայտնի խոսք ունի. «Ազատությունն այն է, երբ մարդուն ասում ես այն, ինչ նա չի ուզում լսել»: Ահա այս հասկացությունն է, որ խենթացնում է «մտքի ոստիկաններին»:
Կրճատումներով` ներկայացնում ենք Հասան Ջեմալի նամակը:
Սիրելի Հրանտ
Դժվար կլինի գտնել քեզ նման այնպիսի մեկին, որ քո չափ կգիտակցի, թե որքան չարաբաստիկ կարող է լինել Թուրքիայում պատմության հետ առճակատումն ու իսկական պատմությանը դիպչելը: Քանի որ դու դրա համար կյանքիդ գնով վճարեցիր: Սակայն այս սարսափելի գինը վճարելիս Թուրքիան գերեվարած մտքերի շղթաներից ձերբազատելու գործում մեծ դեր խաղացիր: Գերեվարված միտք, ազատ միտք… Պարզ է` Թուրքիայի պատմությունը փորփրելը ոչ թե երեկվան, այլ ներկային հանգելն է: Թուրքիայում պատմության հետ առնչվելը քաղաքական մեծ պայքար է: Երբ անցնում ես Թուրքիայի պատմության «կարմիր գծերից» այն կողմ, տեսնում ես այսօրվա խնդիրները և դրանց պատճառները»:
Հասան Ջեմալը նամակն ավարտել է`մեջբերելով Բեռլինում Հրանտ Դինքի սպանության 6-րդ տարելիցին նվիրված ելույթից տողեր. «Բեռլինի Humboldt համալսարանում մեկ անգամ ևս կարոտով հիշում և հարգում ենք Ցեղասպանոթյան զոհերի հիշատակը»:
Yerkir.am-y












