Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

ՌԴ-ն հավանության է արժանացրել ՀՀ-ի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրի վավերացումը

Հունվար 28, 2014թ. 14:32

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարության օրենսդրային գործունեության հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի ու Ռուսաստանի միջև նախորդ տարվա հունիսի 25-ին Երևանում ստորագրված ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրի վավերացման մասին օրինագիծը:

Պլանավորված է նաև փաստաթուղթը ներկայացնել Ռուսաստանի կառավարության նիստի դիտարկմանը, ինչից հետո վավերացման նպատակով այն ուղարկել խորհրդարան: Պայմանագիրը նախատեսում է ռազմական տեխնիկայի ոլորտում կողմերի միջև արդյունավետ փոխգործակցություն:

Այս մասին նշված է նախարարների աշխատակազմի կայքում:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն