Գլխավոր » Լրահոս

Ազգայնամոլ Թուրքիան կարող է աշխարհի համար պատուհաս դառնալ

Հոկտեմբեր 2, 2009թ. 10:00

Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հանդես գալով Թուրքիայի փոքրամասնությունների մասին զեկույցով, նրանում անդրադարձել է Թուրքիայի դպրոցներում տիրող ներկա իրավիճակին և մատնանշել այն փաստը, որ ամեն օր` մինչ դասը սկսվելը, բոլոր աշակերտները` միասնաբար, մի քանի անգամ կրկնում են երդում հիշեցնող հետևյալ նախադասությունը. «Որքան երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»:
Ըստ Համարբերգի, Թուրքիայի տարրական դպրոցներում այդ երդում-կարգախոսը, նախևառաջ, «էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դրսևորում» է, որով գովերգվում է թուրք ազգը, փորձ է արվում ընդգծել նրա «առավելությունը» մյուս ազգերի նկատմամբ, դրանով իսկ ակնհայտորեն ոտնահարելով փոքրամասնությունների իրավունքները:

Թուրքական «Հյուրիեթ» թերթն այսօր հաղորդում է, որ պաշտոնական Անկարան արձագանքել է Եվրոպայի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի զեկույցին, հայտարարելով, թե չի ընդունում զեկույցում տեղ գտած որակումները:

Մինչդեռ իրողությունն այն է, որ երդում-կարգախոսը ոչ այլ ինչ է, եթե ոչ զուտ ազգայնամոլության դրսևորում` հղի լուրջ վտանգներով:

Ք.Մ.


Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն