Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ

Արևմտահայերենը Ֆրանսիայում տարածաշրջանային պաշտոնական լեզվի ստատուս կստանա

Փետրվար 5, 2014թ. 23:53

Ֆրանսիան 1999 թվականին ստորագրել է Եվրոպայի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, սակայն Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հետագայում այդ համաձայնագիրը սառեցրել է:

Առայժմ Ֆրանսիայի խորհրդարանին չի հաջողվում հաղթահարել Սահմանադրական արգելքը:

Ֆրանսիայի խորհրդարանում Եվրոպայի տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառման նպատակով Սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջարկն անցյալ շաբաթ անհրաժեշտ կողմ ձայներ չհավաքեց և փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը Ֆրանսիայում առայժմ օրենքի ուժ չի ստանա:

Սակայն հուսադրող հայտարարություն է արել Ֆրանսիայի մշակույթի նախարար Աուրելիա ֆիլիպետին:

Նախարարը, փաստելով, որ Ֆրանսիայում երկար տարիներ անտեսվել են ազգային փոքրամասնությունների լեզուների օրենսդրորեն պաշտպանլու պարտավորությունները, միաժամանակ ասել է, որ այդ լեզուները Ֆրանսիայի մշակութային հարստությունն են և դրանք անպայման հետագայում տարածաշրջանային պաշտոնական լեզվի ստատուս կստանան և կպաշտպանվեն պետության կողմից:

Նախարարը բերբերերենի, իսպաներենի, գերմաներենի, գնչուեներենի, հրեաներենի և այլ լեզուների շարքում նշել է նաև արևմտահայերենը:


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն