Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

«Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամները այցելել են զորամաս

Փետրվար 6, 2014թ. 15:15

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից «Տյառնըդառաջի» տոնի առիթով նախաձեռնված միջոցառումների շրջանակներում այսօր` փետրվարի 6-ին, կենտրոնական զորամասերից մեկն այցելեցին «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամները:

Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, այնուհետև ներկաներին ողջունեց քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Հանդիսության ժամանակ հոգևոր և ժողովրդական կատարումներով հանդես եկավ «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախումբը՝ ինչպես խմբային, այնպես էլ՝ անհատական կատարումներով:

Հանդիսությունը պարային իրենց համարներով էլ ավելի գեղեցկացրեցին «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» պարախմբի մենակատարները, ինչպես նաև՝ այդ զորամասում ծառայող զինվորները: Հանդիսությունն ավարտվեց Տեր Հակոբի օրհնության խոսքով և Տերունական աղոթքով՝ «Հայր մեր»-ով, ինչից հետո Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնի կողմից զորամասին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու կանթեղից վառված կանթեղ և խաչքար փոխանցվեց, իսկ զինվորներին և հրամանատարական կազմին աղոթագրքեր և խաչեր բաժանվեցին:

hayeli.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն