Գլխավոր » Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան

Մինչև ԼՂ հակամարտությունը չլուծվի, հայ-թուրքական սահմանը չի բացվելու. Դավութօղլու

Փետրվար 19, 2014թ. 23:05

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ադրբեջան այցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և սահմանի բացմանը նախապատրաստվելու մասին լուրերը, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:

Այսօր Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Դավութօղլուն հերքել է սահմանի հնարավոր բացման մասին լուրը:

«Թուրքիայի դիրքորոշումը հստակ է, որևէ փոփոխություն չկա: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի լուծվել, Հայաստանի հետ սահմանը չի բացվի», – հայտարարել է նա:


Դիտել Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն