Գլխավոր » Լրահոս

Մինչեւ մայիս Հրաչյա Հարությունյանը կլինի Հայաստանում

Փետրվար 23, 2014թ. 22:43

Ռուսաստանում վթարված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը Հայաստանում կլինի մինչեւ մայիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նա նշել է, որ գործով առաջին դատական նիստը կկայանա մինչեւ մարտի 14-ը, հավանաբար դրանից հետո մի քանի նիստեր եւս կլինեն: Հարազատի պնդմամբ՝ մոտ մեկ ամիս կտեւի դատաքննությունը, իսկ դատավճռի հրապարակումից հետո՝ 2 ամսվա ընթացքում, նրան կտեղափոխեն Հայաստան: «Պայմանավորվածություն կա Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության, դատախազության հետ, որ դատավճռից հետո մինչեւ 2 ամիսը կտեղափոխեն Հայաստան եւ պատիժ այստեղ կրի»,- հույս է հայտնել զրուցակիցը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

NEWS.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն