Եվրամիությունն ունի իր մեղքի բաժինը
Փետրվար 23, 2014թ. 22:45
«Նրանում, որ Հայաստանն այսօր անդամակցում է Մաքսային միությանը, իսկ Ուկրաինան քաղաքացիական պատերազմի շեմին է, իր մեղքի մեծ բաժինն ունի Եվրամիությունը: Հայաստանի համար լավագույն տարբերակը կոմպլեմենտար քաղաքականության իրականացումն է, այն ապահովում է հավասարակշռության Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ:
Եթե եվրոպացիները ավելի լուրջ լինեին ու Հայաստանի պարագայում ժամանակին հենց այս առանձնահատկությունը հաշվի առնեին, ապա մենք հնարավորություն կունենայինք շարունակել վարել կոմպլեմենտար քաղաքականություն: Իսկ այսօր արդեն ժամանակն անցել է»,- կարծում է քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԸ:












