ԿԵՂԾ ԵՎ ԻՍԿԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ
Փետրվար 23, 2014թ. 23:14
Ըստ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ. «Այսօր Հայաստանում իրական ընդդիմություն են համարվում այն քաղաքական ուժերը, որոնք չունեն ֆինանսական ռեսուրսներ, որոնց ներկայացուցիչն անգամ որպես պահակ չի կարող աշխատանքի ընդունվել: Իսկ ովքե՞ր են ձեր ասած ոչ իշխանականները, նրանց մեծ մասը կամ օլիգարխներ են, կամ տարբեր տրամաչափի չինովնիկներ: Այնպես որ այս ուժերին ընդդիմություն չեմ համարում:
Հայաստանում ամեն ինչ խեղաթյուրված է, անգամ ընդդիմության ընկալումը: Իշխանությունը կարողանում է ի պատիվ իրեն, նաեւ ընդդիմադիր կեցվածքով հանդես գալ, չնայած դա էլ մի ներկայացում է»:












