Եթե հոմոսեքսուալիզմը մոդա է, ապա թող հայերս լինենք ամենահետամնացը

Արեւմուտքի ազդեցիկ ուժերը չեն դադարում մշակել ու իրականացնել պետությունների, ազգերի թուլացման եւ նույնիսկ տրոհման բազմաթիվ սցենարներ, որոնց հիմանական սլաքն ուղղված է հասարակությունների այլասերմանը, հավատի խաթարմանը, ընտանիքների կազմաքանդմանը: Չնայած մեր երկրի դեմ արդեն երկու տասնամյակ շարունակվող այս <հունձքին>, հայ հանրության առողջ ուժերը փոքր -ինչ ուշ, բայց, հուսանք, ոչ ուշացած` այսօր արդեն ոտքի են ելել պայքարելու ազգակործան այս որոմի դեմ: Երեկ ԳԱԱ-ում Համահայկական հիմնախնդիրների <Արեգ> գիտավերլուծական կենտրոնն իր հերթական քննարկումն էր կազմակերպել՝ <ընտանիքը ազգային քրիստոնեական արժեհամակարգում և արդի մարտահրավերները> թեմայով:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԱՅՐԱՄՈՒՏ Է ԱՊՐՈՒՄ
Անցած դարի 60-ականներին ԱՄՆ-ը վերածվեց սեքսուալ հեղափոխությունների կենտրոնի, հակադրվելով կին-տղամարդ աստվածատուր սիրուն ու ընտանեկան հավատարմությանը, ավելին, այն հայտարարելով հնաոճ նախապաշարմունք, աշխարհում սկիզբ դրվեց միասեռականության իրավունքների պաշտպանությանը: Սա նաև սկիզբն էր Արևմուտքի մայրամուտի: Քրիստոնեությունը, որ ծնել է արեւմտյան քաղաքակրթությունը, հենց Արևմուտքում հետնահանջ ապրեց:
Արժեհամակարգային փոփոխություններ, հրաժարում բարոյական արժեքներից, սիրո փոխակերպումը սեքսի, ընտանիքի խեղաթյուրում. այսպիսին է այսօր սոցիալապես ապահով Արևմուտքի դիմագիծը: Աստվածաբանության դոկտոր ՍԱՄՎԵԼ ՆԱՎՈՅԱՆԸ ներկայացրեց ԱՄՆ սոցիոլոգիական կենտրոններից մեկի վիճակագրությունը, համաձայն որի, միասեռական ամուսիններին հանձնված երեխաների 12 %-ը հակված է ինքնասպանության, 19 %-ը ունի հոգեթերապևտի կարիք, 40-ը՝ տառապում է վեներական հիվանդություններով: Իսկ Շվեդիայի պես ապահովված հասարակության անդամներն այսօր մահանում են միայնության մեջ, անգամ դիակիզարաններից աճյունասափորները վերցնող չկա: Եզրակացությունը մեկն է, առաջնահերթ համարելով անձի իրավունքների պաշտպանությունը Արևմուտքը քանդում է պետությունների հիմքը:
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայոց եկեղեցին սրբացրել է ընտանիքի գաղափարը որպես սիրո վրա հիմնված հավիտենական ուխտ, սակայն, ինչպես ընդգծեց ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԸ , այսօր աշխարհի տնտեսական, քաղաքական միավորները, որոնց մաս է կազմում նաև Հայաստանը, իրենց պայմաններն են թելադրում մեր երկրին՝ առանց հաշվի առնելու մեր ժողովրդի հոգևոր, մշակութային արժեհամակարգը: <Ժամանակակից ընտանիքների այլակերպությունն ու խաթարումը ցավալիորեն տեղավորվում է այսօրվա խաչազուրկ իրականության տրամաբանության մեջ>: Եվ, ուրեմն, ի՞նչ չափով են այս մարտահրավերներն ազդել մեր հասարակության վրա: Պարզվում է, այս գործում իր ծանրակշիռ դերն ունի <ֆեյսբուք> կոչվող սոցիալական ցանցը, որով այսօր տարված է հայ հասարակության գրեթե գերակշիռ մասը, բայց կարծում եմ, քչերն են տեղեկացված, որ հիշյալ ցանցը ակտիվ գործում է նաև որպես ԼԳԲՏ խմբավորումների ակտիվ աջակից: Իսկ ֆեյսբուքի հիմնադիր Ցուքերբերգը ԼԳԲՏ-ների շքերթների ամենամյա մասնակիցն է: Թե ինչ ազդեցություն ունի այս ամենը մեզ մտածողության վրա Սամվել Նավոյանը բերեց կինոգետ Զավեն Բոյաջյանի օրինակը, ով այժմ հանդես գալով որպես միասեռականների մասին սերբական ֆիլմի ցուցադրության ջատագով՝ ֆիլմի ցուցադրման արգելումը որակել է <այլատյացություն, հետադիմականություն>: Փաստորեն, բոյաջյանների նմանները հասարակության մեջ քարոզում են հոմոսեքսուալիզմի <մոդեռն ու ընդունելի լինելը>:
«Հանուն կայուն մարդկային զարգացման> ասոցիացիայի նախագահ դոկտոր, պրոֆեսոր ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ հորդորեց պատրաստ լինել նաև նման որակումներ լսելուն.<Մեզ կասեն, թե դուք խի՜ստ հետամնաց եք, և այդ մասին ես հաճախ եմ լսում միջազգային համաժողովներում, և շատ հանգիստ եմ դրան վերաբերվում>: Խորհուրդ տվեց այսպես հակադարձել միասեռամոլության քարոզիչներին.<Եթե քաղաքակրթությունը գնում է ինքնաոչնչացման, ապա թող ես ու իմ ազգը ամենավերջում լինենք, թող լինենք ամենահետամնացը>:
Պարզվում է, 2008-ին շրջակա միջավայրի մասին դասագրքում մշակութային, կրոնական բամազանություն ցանկում շատերի համար աննկատ սպրդել է <սեռային բազմազանություն> ձևակերպումը: Ավելին, Նավոյանը նաև տեղեկացրեց, թե ԵԽ-ի կողմից տպագրված՝ <Կողմնացույցիկ > և <Կողմնացույց> ձեռնարկներում, որ նախատեսված են 6-ից 13 ու ավելի բարձր տարիքի երեխաների համար, անսքող կերպով խոսվում է ընտանիքի տեսակների մասին: Ի դեպ, ձեռնարկներն արդեն իսկ հասցվել են հասցետիրոջը՝ բաժանվելով որոշ ուսումնական հաստատություններում:
Հասարակության դիմադրողականության կարևոր հիմնասյուներն են` ընտանիքն ու եկեղեցին, ազգային այս մեծ արժեքները պետք է խնամել, չվնասել, միայն նրանց գոյությամբ է հնարավոր կորսված ազգային արժեքների վերատադրությունը. կրոնագետ ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ մտահոգում է՝ արդյո՞ք կորցրել ենք մեր ընտանիքի մոդելը, որով դեռևս 20-րդ դարի սկզբին հիանում էր Անտուան Մերին, և արդյո՞ք հնարավոր է այն վերարտադրել: Մի բան պարզ է, հայ ժողովուրդն իրավունք չունի գնալ տարալուծման ճանապարհով, իրավոնք չունի անդեմանալ, քանզի <նա աշխարհին օգտակար է իր գույներով>:
ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆՔ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ
Նման քննարկումներն, անշուշտ, կարևոր են, բայց ոչ բավարար, քանզի մեզ ուղղված ալիքն այնքան հզոր է, որ դրա դեմ սոսկ քննարկումներով չես կարող առնել: Իսկ ներկայի պահանջն է՝ մշակել ու հղկել մարտահրավերներին դիմակայելու գործուն հակաքայլեր: Հայաստանն այսօր հայտնվել է օրենսդրական ծուղակում՝ իր իսկ կողմից ընդունած օրենքների արդյունքում: Փաստորեն, գերին ենք դարձել դրսից մեզ պարտադրված մի շարք օրենքների, որոնց հղում անելով միջազգային տարբեր կառույցներ ժամանակ առ ժամանակ մեզ հիշեցնում են, նույնիսկ պահանջում՝ ստանձնել եք պարտավորություններ, ուրեմն խտրական վերաբերմունք չցուցաբերեք ԼԳԲՏ-ների հանդեպ: Ինչպե՞ս հայտնվեցինք օրենսդրական այս ծուղակում, կարո՞ղ ենք, արդյոք, շտկել իրավիճակը: <Հայոց Աշխարհ>-ի խնդրանքով ներկաներն անդրադարձան հիշյալ մտահոգիչ հարցերին:
2009-ին, Կարինե Դանիելյանը պատահաբար տեղեկանում է, որ Հայաստանը 2008-ին միացել է ՄԱԿ-ի՝<Ի պաշտպանություն միասեռականների իրավունքների> հռչակագրին, որում տեղ են գտել խիստ վտանգավոր ձևակերպումներ, օրինակ, փոխել մշակութային կարծրատիպերը, վերանայել մարդկանց մտածելակերպը: Պարզվում է, որ բացի ԱԳՆ-ից հայաստանյան ոչ մի գերատեսչություն, անգամ Ազգային ժողովը անտեղյակ է եղել այդ հռչակագրին միանալու փաստին: Իսկ Կարինե Դանիելյանի հետ հանդիպած ԱԳՆ ներկայացուցիչը այսպիսի պարզաբանում է տվել. Հայաստանն ընդունել է մի քաղաքական որոշում, համաձայն որի, Եվրոմիությունը ինչպիսի օրինագիծ էլ որ ներկայացնի ՄԱԿ-ին, մենք պարտավոր ենք առանց քննարկելու , լռելյայն այն ընդունել: ԱԳՆ աշխատակիցը համաձայնագրին միանալու հիշյալ քայլն արդարացնելուց հետո ասել է՝ բա, մեղք չե՞ն Կիրովի այգում կանգնած <տղաները> (հոմոսեքսուալիստները), որոնց ծեծի են ենթարկել Կոնդի տղաները, բա չպաշտպանե՞նք նրանց իրավունքները: Իսկ ո՞վ է պաշտպանելու հայ մեծամասնության ու հե՛նց Կոնդի պատվարժան տղաների իրավունքները:
Բազմաթիվ բողոքների արդյունքում, չնայած ԱԺ-ից խոստումներ են տրվում՝ հռչակագրից հետ կանչել Հայաստանի ստորագորւոթյունը, բայց Դանիելյանի փոխանցմամբ, ԱԺ-ն առայսօր չի կատարել իր խոստումը:
2010-ին ԵԽ ԽՎ հայտնի 1728 բանաձևը պարզորոշ ձևակերպեց, թե ի?նչ է նշանակում գենդեր ու նոմալ համարեց, որ մարդու կենսաբանական սեռը կարող է չհամապատասխանել նրա սոցիալական սեռին: Սրա շարունակությունը եղավ այն, որ 2013-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրեց հայտնի գենդերային օրենքը, տալով գենդերի հստակ ձևակերպումը՝ ձեռքբերովի սոցիալական վարք:
Սրանք այն օրենքներ են, որոնք դրսի կառույցները այսօր մեր աչքը կոխելով հաճախակի հիշեցնում են՝ ստորագել եք ՝ պարտավոր եք կատարել:
Ի՞նչ անել, ինչպե՞ս պաշտպանվել այս մարտահարվերից. լուծման միակ ուղին Սամվել Նավոյանը համարում է հոգևոր անվտանգության հայեցակարգի մշակումը, որը նախաձեռնել ու իրականցնում է ՀՀ ԱԱԽ-ն:
<Հուսով ենք, որ այն կարող է ծառայել Հայաստանի ազգային, քրիստոնեական արժեհամակարգի պահպանմանը, եթե, իհարկե, արտացոլի մեր մտահոգությունները>: Միայն բազմաշերտ համագործակցության արդյունքում՝ ԱԱԽ, խորհրդարան, կառավարություն, հնարավոր է պատնեշի պես կանգնել մեզ ուղղված վտանգների դեմ: Իսկ հաջողությունը առավել կլինի, եթե այս գործընթացներին միանա մեր հասարակությունը, այդ դեպքում Հայաստանի իշխանություններն իրենց թիկունքում զգալով մեր եկեղեցու ու ժողովրդի ուժը, ի զորու կլինեն նաև հակադարձել Արևմուտքի օրենսդրական ճնշումներին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












