Ընտանիքը ազգային-քրիստոնեական արժեհամակարգում և արդի մարտահրավերները
Ա. Ընտանիքը ազգային-քրիստոնեական արժեհամակարգում.
1. Այլասերվածությունները հեթանոսական և աստվածաշնչական տեսանկյուններից.
ա. Սեռական այլասերվածությունը հեթանոսական պաշտամունքներում.
Ջեյմս Քենեդին իր «Եթե չլիներ Հիսուսը» (Սիմֆերոպոլ, ДИАЙПИ, 2009) գրքում գրում է, որ Հին աշխարհում ծաղկել են թե’ պոռնկությունը, թե’ խմբային սեքսը, թե’ լեսբիականությունն ու սոդոմականությունը:
1) Ըստ հնագետ Ջոզեֆ Ֆրիի` հին քանանական տաճարներում պաշտում էին այլասերված սեքսը: Հնագետ Ու.Ֆ.Օլբրայթն արձանագրում է, որ լայնորեն տարածում էին գտել տաճարական պոռնկուհիները և ներքինի քուրմերը: Երկու սեռի տաճարական պոռնիկները ծառայում էին նաև սիրիացիների և փյունիկացիների չաստվածուհուն:
2) Համասեռամոլությունը եղել է հին եգիպտացիների կրոնական պաշտամունքի մասը:
3) Նման «այլասերված» պաշտամունքը տարածված է եղել նաև միջերկրածովյան շատ երկրներում:
Հին հունական կրոնին նույնպես հատուկ է եղել տղամարդկանց պոռնկությունը:
Պոռնկությունը ծաղկում էր Կորնթոսի Աֆրոդիտեի տաճարում: Օրենսդիր Սոլոնը համասեռամոլությունը համարում էր էրոտիկ զգացումների այնպիսի բարձր դրսևորում, որ արգելում էր դրանով զբաղվել ստրուկներին:
Հռոմեական Դիանա չաստվածուհու պաշ¬տա¬մունքն ապականության շարունա¬¬կական մի տոն էր: Պատմաբան Դյուրանը գրում է, որ մեծահարուստ հռոմեացիները համասեռամո¬լության համար մեծ գումարներ էին վճարում:
Սակայն բարոյական այլասերվածությունը դարձավ հենց հին աշխարհի անկման պատճառը:
բ. Հինկտակարանական մոտեցումը.
1) Աստվածաշունչն արձանագրում է, որ Արարիչը մարդուն ստեղծեց տարասեռ` այր և կին, օրհնեց նրանց ամուսնական միությունը և որդեծնությունը, տվեց մշակու¬թային հանձնարարականը` երկրային բոլոր համակարգերը բե¬րելու օպտիմալ արդյունավետության վիճակի (Ծննդոց 1.26-28).
2) Հին կտակարանում խոսվում է Սոդոմ և Գոմոր քաղաքների ավերման մասին, նրանց բնակիչների արվամոլության և ծայրահեղ ապականվածության պատճառով (Ծննդոց 19.4-11): Իսկ Ղևտացվոց գրքում (18.22: 20.13) արվամոլությունը համարվում է պղծություն:
3) Ավելին. Հին կտակարանում միասեռականը մահվան էր դատապարտվում (Ղևտացվոց 20.13: Գ Թագավորաց 22.47):
գ. Նորկտակարանական մոտեցումը.
Նոր Կտակարանում Հռոմեացիների 1.24-27-ում, Ա Տիմոթեոս 1.9,10-ում Պողոս առաքյալը դատապարտում է համասե¬ռամոլությունը` որպես մեղք, իսկ Ա Կորնթա¬ցիների 6.9-11-ում, ի թիվս այլ ծանրագույն մեղքերի, ահազանգվում է դրա հավիտենական կորստաբեր հետևանքների մասին:
2. Քրիստոնեական եկեղեցու գնահատականը.
ա. Պատմական տարբեր փուլերում.
Համասեռամոլությունը մերժել են թե’ Վաղ շրջանի Եկեղեցու հայրերը (Կղեմես Ալեքսանդրացին, Հովհան Ոսկեբերանը, Բարսեղ Մեծը, Գրիգոր Նյուսացին, Օգոստինոս Երանելին), թե’ Միջնադարում` ուղղափառ Մաքսիմ Խոստովանողը (VI-VIIդ.դ.), Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչ Թովմա Աքվինացին (XIIIդ.) [http://ru.wikipedia.org/wiki/ Христианство_и_гомосексуальность; http://viranadiylybov.blogspot.com/2012/06/blog-post_21.html]:
Ներկայումս համասեռամոլությունը պաշտոնապես մերժում են թե’ Կաթոլիկ, թե’ Ուղղափառ, թե’ Հին Արևելյան եկեղեցիները, Ամբողջաավետարանական, Մկրտական և Մեթոդիստական եկեղեցիների մեծ մասը:
բ. Հայ Առաքելական Եկեղեցու դիրքորոշումը.
2012թ. մայիսի 31-ին, ի պատասխան panorama.am-ի թղթակցի հարցին և ներկայացնելով Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը, Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է (http://www.panorama.am/am/society/2012/05/31 /the-armenian-church-answers/).
«Հայ Եկեղեցին չի կարող ունենալ այլ դիրքորոշում, քան սուրբգրային հայտնությունն է… Եկեղեցին, սուրբգրային պատգամին հավատարիմ, կոչ է անում միասեռականներին` ապաշխարելու Եկեղեցուն անդամագրվելու համար, հաստատակամություն դրսևորելու նման հակումներից ձերբազատվելու և Աստծո կամքի համաձայն ապրելու»:
գ. Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների դիրքորոշումը.
2013 թ. հուլիսի 22-ին և սեպտեմբերի 6-ին Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվները հանդես եկան հայտարարություններով` ընդդեմ Հայաստանում այլասերվածու¬թյունների օրինականացման և հանուն ավանդական-հոգևոր արժեհամակարգի պաշտպա¬նության, որում տագնապ էին բարձրացնում ընտանիքի ինստիտուտի և մեր ազգային հոգևոր-արժեհամակարգի ոչնչացմանը միտված այլասերվածությունների օրինականացման գործընթացի առթիվ (http://www.aravot.am/ 2013/07/24/269393/; http://www.azg.am/AM/2013072513):
3. Ընտանիքի քրիստոնեական բովանդակությունը.
ա. Սրբազնագործումը քրիստոնեության կողմից.
1) Քրիստոս եկավ այս մեղսալի աշխարհը` մարդկանց սրտերն ուղղելու դեպի Արարիչը, Նրա հետ սիրո հաղորդակցության բարձրագույն կոչմանը տանելու:
2) Նա նաև սրբազնագործեց ընտանիքի ինստիտուտը (Եբր.13.4)` ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև մշտատև ուխտ և միություն դարձնելով (իրենց եզակիության պահպանմամբ հանդերձ), նաև` նրանց հոգևոր, ինտելեկտուալ, զգացական և մարմնավոր ամբողջացումը:
Քրիստոնեական ընտանիքում մերժելի է թե́ մանկապղծությունը, թե́ արյունապղծությունը:
3) Ի հակառակ ասվածի` տասնյակ մահմեդական երկրներում գոյություն ունի պոլիգամիա (բազմակնություն): Շարիաթը թույլ է տալիս ունենալ մինչև 4 կին: Հարեմի մյուս բնակչուհիները հարճերմ են: Իսկ Տիբեթում, Հավայան կղզիներում գոյություն ունի բազմայրություն (պոլիանդրիա):
բ. Հիմնված անձնուրաց սիրո վրա:
1) Ամուսնությունը պիտի հիմնվի սիրո վրա, որը նույնական չէ կրքի հետ, այլ ենթակա է խնամքի և պահպանման:
Ճշմարիտ սերն արտահայտվում է անձնուրացությամբ և ոչ` սոսկ ուրիշից երջանկություն ստանալու ձգտումով:
2) Պողոս առաքյալը Եփեսացիների թղթում Քրիստոսի զոհաբեր սերը ներկայացնում է որպես ամուսնական անձնուրաց սիրո համար օրինակ (Եփ.5.25):
3) Այդ պատճառով էլ, Աստվածաշունչը մերժում է ամուսնական անհավա¬տար¬մությունը:
գ.Դրախտային.
1) Ընտանիքը ոչ միայն սոցիալական ինստիտուտ է, այլև` հոգևոր օջախ:
Նրա կարևոր առաքելությունը նաև արժանավոր զավակներ ունենալն ու դաստիարակությունն է: Ու եթե ժամանակակից ընտանիքները հակված են ունենալ միայն մեկ զավակ, ինչը հող է ստեղծում վերջինիս քմահաճ մեծանալու համար, ապա ավանդապահ ընտանիքները սովորաբար բազմազավակ են լինում:
Մինչդեռ, համաձայն վիճակագրության, չամուսնացած կանանց կողմից 2009թ. ԱՄՆ-ում ծնվել է երեխաների թվի 41%-ը, 2011թ. Իսլանդիայում` 64.3%-ը. Էստոնիայում` 59.7%. Սլովենիայում` 56.8%. Բուլղարիայում` 55%. Շվեդիայում` 54.2%. Ֆրանսիայում` 55%. Բելգիայում` 49%. Դանիայում` 48.6%. Մեծ Բրիտանիայում` 46.9%. Լատվիայում 43.7%. Նիդերլանդներում` 43.3%. Հունգարիայում` 42.2%. Չեխիայում` 41.8%. Ֆինլանդիայում` 40.8%. Ավստրիայում` 44%. Սլովակիայում` 34%. Գերմանիայում` 33.5%. Ռուսաստանում` 30%. 1998թ. Լատինական Ամերիկայում` 55-74%. (ի դեպ, Ուղղափառ եկեղեցու պետականության պայմաններում Կիպրոսում` 15.2%. Հունաստանում` 8.1%):
2) Ավանդական ընտանիքում կինն էմոցիոնալ մթնոլորտի ստեղծման, տնային կենցաղի կազմակերպման գլխավոր դերակատարն է դառնում: Մինչդեռ տղամարդը` ընտանիքի պաշտպանության: Մինչդեռ, այսպես կոչված, գենդերային հավասարության պայմաններում կինը կորցնում է իր կանացիությունը, իսկ տղամարդը` առնականությունը:
3) Խրիմյան Հայրիկն ասում է («Դրախտի ընտանիք»), որ ընտանեկան «թագավորությունում ո́չ ոստիկան կա, ո́չ սուր, ո́չ բռնություն, ո́չ գավազան. ամեն տեղ հայրական սեր ու մայրական գորով է, դաստիարակողն ու խրատողը` ծնողների կենդանի օրինակը»: Եվ ավելացնում, թե որևէ «ժողովուրդ իր բարոյական կյանքի տիպարն ուղղակի ընտանիքից է առնում»
Բ. Արդի մարտահրավերները.
20-21-րդ դարերում աշխարհը քրիստոնեական քաղաքակրթությունից գահավիժում է դեպի մարմնավոր բնազդների թագավորությունը:
1. Քրսիտոնեական արժեքներից դեպի քրիստոնեատյացություն.
ա. «Սեքսուալ հեղափոխությունը».
1) «Սեքսուալ ազատագրության սկիզբը» (Ա.Պլոտոնով, “Терновый венец России. Тайна беззакония”, М.: Родник, 1998. гл.53. “Содомитство – преступление перед Богом и природой человека”. стр. 449- 457, http://www.k-istine.ru/sodom/sodom_platonov.htm).
1997թ. Սան-Ֆրանցիսկոյում «սեքսուալ ազատագրության» 100-ամյակի տոնակա¬տա¬րության առթիվ հրատարակված գրականությունից հետևում է, որ նրա ակունք¬նե¬րում կանգնած են եղել Զիգմունդ Ֆրեյդը (1856-1939) և Մագնուս Հիրշֆելդը (1868-1935):
Ըստ Ֆրեյդի` մարդն ապրում է հաճույքի սկզբունքով` ձգտելով բավարարություն տալու իր ցանկություններին և առաջին հերթին` սեքսուալ: Մարդկության ողջ մշակույթն առաջանում է սեքսուալ ցանկության էներգիայի փոխարկման հետևանքով: Մարդն ի սկզբանե բիսեքսուալ է և նրա բոլոր մարմնավոր ցանկությունները լիովին բնական են, դրանց արգելումը գալիս է կրոնական նախապաշարվածությունից:
Հիրշֆելդը սկսեց մարմնավորել Ֆրեյդի տեսական ժառանգությունը:
50-60-ական թվականներից միասեռական գործունեության կենտրոնը Գերմանիայից տեղափոխվում է ԱՄՆ, որի առաջնորդներն են դառնում Ալֆրեդ Կինսին, Ի. Վերեսը, Դ. Արգոն, Յու. Վիզենբախը, Ռ. Վիզենժագենը:
2) «Սեքսուալ հեղափոխությունը»` սկսված 60-ական թ.թ.
60-ական թ.թ. Նյու-Յորքում ձևավորվում է «Սեքսուալ փոքրամասնությունների ազատագրության ճակատը»` սեքսուալ հեղափոխության գլխավոր շտաբը:
Խզվում է կապը սեքսի մասին հին պատկերացումների հետ, հավատարմությունը դիտվում է որպես հնաոճ նախապաշարում: Նվազում է ընտանիքի դերը, աճում կնոջ ինքնուրույնությունը: Սեքսուալ հեղափո¬խությունը սերտաճում է ֆեմինիզմի հետ (http://ru.wikipedia.org/wiki/Сексуальная революция): Սեքսուալ հեղափոխությունը մտնում է արվեստի գործերի, ողջ մշակույթի մեջ:
1969թ. նյու-յորքյան «Ստոնուոլ Ինն» սրճարանում միասեռականներն ապստամ¬բություն են բարձրացնում (մոտ 2000 մարդ) ոստիկանության դեմ: Այսուհետև միասեռականների իրավունքները սկսում են ընդլայնվել:
3) Սեքսուալ հեղափոխության փիլիսոփայական հիմքերը.
Անցյալ գիտաժողովում արդեն նշվեց, որ Արևմուտքում ծավալվող և հասարակությանը ֆիզիկական և բարոյական անկմանը տանող «սեքսուալ հեղափոխության» փիլիսոփայական հիմքերը դրվել են այսպես կոչված Առաջին, Երկրորդ և Երրորդ հումանիստական մանիֆեստներում, որոնք քաղաքակրթությունը հետ են տանում դեպի հեթանոսություն:
բ. Արժեհամակարգի փոփոխությունն Արևմուտքում.
Քրիստոնեական արժեհամակարգի ոչնչացմանն ուղղված այս ռազմավարությունը տանում է`
– հավերժական բարոյական սկզբունքները` բարոյագիտական ռելյատիվիզմով, իսկ հետերոսեքսուալ մոնոգամ ընտանիքը` անհատի այլ «կենսա¬կանորեն կարևոր մղումները» «ակտուալացնող» այլընտրանք¬ներով փոխարինելու.
– ծնողներին երեխաների դաստիարակության «բեռից» ազատելու, կրթական համակարգում` էգոցենտրիզմով համակված և ցանկացած բարոյական սահմա¬նափակում մերժող մարդուն ձևավորելու.
– բարոյակությունը օրենսդրական դաշտից ավելի ու ավելի օտարելու.
– արվեստում գեղագիտական իդեալը` մարմնապաշտությամբ, սիրո զգացմունքը` բնազդների բավարարմամբ տեղակալելու:
գ. Քրիստոնեատյացության մի դրվագ.
ԱՄՆ-ում Յելի համալսարանում մերժել են քրիստոնեական ուսանողական խմբի գրանցումը և հովանավորել անասնապղծության և արյունապղծության քարոզչության միջոցառումը (http://www.invictory.org/news/story-44224):
2. Միասեռականության պատճառած աղետալի հետևանքները.
ա. Բարոյական անկումը.
Միասեռականության պատճառած ֆիզիկական քայքայումը զուգակցվում է բարոյական անկմամբ: Վերացվում է ինտիմ ամոթի զգացումը, ինչը նպաստում է սեքսուալ շեղումների մասսայականացմանը, ամուսնա-ընտանեկան հարաբերություն¬ների մերժմանը, ողջ հասարակության բարոյական խեղաթյուրմանը (http://www.saphris.ru/otsutstvie-intimnogo-styda-priznak-shizofrenii-psixiatr/):
բ. Դեմոգրաֆիական հետևանքները.
1) Միսեռականությունը նպաստում է ազգաբնակչության թվի կրճատմանը:
2) Եպիսկոպոս Խուան Անտոնիո Ռեյգ Պլան ՄԱԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՈ-ին այլ կազմակերպություններին մեղադրում է ազգաբնակչության կրճատմանն ուղորդված նախագծերի ֆինանսավորման համար: Ըստ նրա` «սեքսուալ հեղափոխությունն» իր շարունակությունն է գտնում մարդկային բնության փոփոխմանը միտված «անտրոպոլոգիական հեղափոխու¬թյան» մեջ: Միայն Իսպանիայում նա հաշվել է կյանքի, ամուսնության և ընտանիքի դեմ ուղղված 17 օրենք և հրաման:
3) 2009թ. մարտին ՄԱԿ-ի Ազգաբնակչության հարցերի ստորաբաժանումն իր առջև դնում է հետևյալ հարցը. «Ի՞նչ ձեռնարկել, որպեսզի արագացվի ծնելիության կրճատումը քիչ զարգացած երկրներում»:
գ. «Աշխարհի մեծերի» մի քանի ասույթ.
– Բիլ Գեյթս (Microsoft-ի հիմնադիր). «Եթե մենք հիմա իսկապես լավ աշխատենք նոր վակցինաների, բժշկասանիտարական օգնության, վերարտադրողական առողջու¬թյան բնագավառի օգնության վրա, հնարավոր է կկարողանանք (ազգաբնակչության թիվը) նվազեցնել 10-15%-ով».
– Էդինբուրգի հերցոգ, արքայազն Ֆիլիպ (Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսին). «Եթե ես վերամարմնավորվեի, ապա կուզենայի Երկիր վերադառնալ որպես մարդասպան – վիրուս` բնակչության թիվը փոքրացնելու համար».
– Էրիկ Պիանկա. (Տեխասի համալսարանի կենսաբանության դասախոս). «Այս մոլորակը կարող է կերակրել կես միլիարդ մարդու, որոնք կապրեն հարաբերական հարմարավետության մեջ` առանց բնությանը վնասելու»: Այդ պահանջը փորագրված է ԱՄՆ-ի Ջորջիայի նահանգի Էլբերտի օկրուգում բարձրացող 6 մետրանոց 100 տոնա կշռող գրանիտե հուշարձանի վրա 8 լեզվով` որպես 10 «պատվիրաններից» առաջինը (http://paranormal-news.ru/news/sushhestvuet_ mezhdunarodnyj_zagovor_s_celju_sokrashhenija_naselenija_zemli/2013-04-22-6712):
3. Ընտանիքի այլասերումը.
ա. Ժամանակակից Արևմուտքում «ընտանիքի» նոր հայեցակարգը (“Осмысливая современность”. Девид Ноубель. Киев, 1998, էջ 210-212).
1) Նախորդ գիտաժողովում խոսք գնացել է, այսպես կոչված, «բաց ամուսնության», տրիադայի, կոոպե¬¬րատիվի, կոմունայի, ինտիմ պարտնյորների ընդլայնված շրջա¬նակի, խմբային ամուսնության, սվինգինգի կամ պարտնյորների փոխանակման մասին:
2) Հումանիստ, սոցիոլոգ Լեմոնն առաջարկում է հակա¬բեղմնավորիչների օգտա¬գործ¬մամբ երիտասարդների համակեցության առնվազն կես տարվա նախնական շրջան: Նա կարծում է, որ դարերի ըն¬թաց¬քում սեռական հավատար¬մու¬թյունը կարևոր¬վել է ծննդաբերու¬թյան վերահսկողության միջոցների բացակայության պատճառով (“Осмысливая современность”. Девид Ноубель. Киев, 1998, էջ 107-108):
3) Ամերիկյան սոցիոլոգ Մարկ Ռեգներուսը Տեխասյան Օստինի համալսարանից (ԱՄՆ) 2012թ. «Սոցիալական գիտական հետազոտություններ» ամսագրում հրապարակ¬ված իր ուսումնա¬սիրությու¬նում պարզել է, որ միասեռական ընտանիքների կողմից որդեգրված երեխաների մոտ տեղի է ունենում հետևյալը: Նրանց`
– 12%-ն ինքնասպանության հակում են դրսևորում,
– 19%-ը մանուկ հասակում հոգեթերապևտների օգնության կարիքն են զգում,
– 40%-ը վարակվում են վեներական հիվանդություններով,
– 28%-ը գործազուրկ են դառնում (http://www.invictory.org/news/story-44725):
Միայն Շվեդիայում ավելի քան 40 հազար երեխա որդեգրվել է միասեռա¬կանների կողմից (http://www.bleckt.com/publication/interesting/1531.html):
բ. Յուվենալ արդարադատությունը.
Ինչպես արդեն նշվեց նախորդ գիտաժողովում, ընտանիքի ավերման գաղա¬փա¬րախոսները (օրինակ` Կայսլերը) հայտարարում են, որ նոր ընտանիքն իրեն չպիտի ծանրա¬բեռնի երեխա¬նե¬րի դաստիարա¬կությամբ, որովհետև ծնողներն անվստահության զգացում են առաջացնում երեխաների մոտ:
1) Նադեժդա Երմոլաևան, անդրադառնալով յուվենալ արդարադատության գաղափարախոսությանը, գրում է (http://www.rg.ru/printable/2013/02/12/uvenalnaia.html), որ
ըստ յուվենալ արդարա¬տու¬թյան նորաստեղծ համակարգի` երեխանները, որպես հասարակական իրավահարաբերությունների ինքնուրույն սուբյեկտներ, ունեն նույն իրավունքները, ինչ ծնողները: Սակայն երեխայի պարտականություն¬ների մասին ոչինչ չի ասվում:
2) Երեխան իրավունք է ձեռք բերում ինքնուրույն դիմել համապա¬տաս¬խան մարմին¬նե¬րին` բողոքելու ծնողների դեմ իր իրավունք¬ների պաշտպանության համար:
Այդ նպատակով համապատասխան հեռախոսներ են տեղադրվում նաև դպրոցներում:
3) Այսպես կոչված «մանկական փաստաբանության» իրավաբանները երեխաներին օգնում են հայցադիմումներ կազմելու, խորհրդատվու¬թյուն են անցկացնում ծնողների կողմից երեխաների իրավունքների խախտման դիմումների համաձայն, պաշտպանում են երեխաների շահերը դատարանում:
գ. Ընտանիքի ճգնաժամի այլ դրսևորումներ.
Քսենյա Սոկոլովան, ուկրաինական մի ամսագրում խոսելով շվեդական ընտանիքի ճգնաժամի մասին, ցույց է տալիս, թե շվեդական պետական քաղաքականությունն ուղղված է ընտանիքի ինստիտուտի թուլացմանը (http://gazeta.zn.ua/SOCIETY/progress_po-shvedski.html).
1) Քանի որ միջին հաշվով յուրաքանչյուր ծնողին ընկնում է 3 ամուսնություն, ապա պետությունը ֆինանսավորում է այն հետազոտությունները, որոնք ապացուցում են, թե իբր հերթական բաժանումից հետո անցնելով մի ծնողից մյուսին` երեխան կենսափորձ է ձեռք բերում, որը պիտանի կլինի նրա համար ապագայում:
2) Շվեդական պառլամենտը լեսբիական զույգի համար ընդունել է դարձյալ պետու¬թյան հաշվին ֆինանսավորվող արհեստական (էքստրակորպորալ` արտամարմ¬նային) պտղաբերության օրենքը: Եվ այլևս երեխան չի առնչվում կենսաբանական հոր հետ:
3) Սոկոլովան նաև բացահայտում է, որ Շվեդիայի ապահովված, անպաշտպան խավերի աջակցությանը միտված ծրագրերով առատ հասարակության անդամները մահանում են միայնության մեջ: Դիակիզարաններից աճյունասափորների մոտ կեսը վերցնող չկա: Որովհետև Շվեդական պետությունը, օգնելով անմիջականորեն անհատ¬ներին, քանդում է ընտանեկան կապերը:
Գ. Մեր սերնդի առաքելությունը.
1. Նախորդ գիտաժողովից հետո ընկած ժամանակաշրջանի մի քանի զարգացումների մասին.
ա. Արտաքին. Խոշորագույն սոցիալական facebook ցանցը, որը հայտնի է ԼԳԲՏ խմբավորմանն իր աջակցությամբ և իր հիմնադրի Մարկ Ցուկերբերգի հետ 2013թ. Սան-Ֆրանցիսկոյում դուրս էր եկել հպարտության շքերթի, հայտարարել է, որ սեռին հատկացված դաշտում նախատեսել են 57 տարբերակ` նախկին արական և իգական սեռերից բացի` օգտատիրոջը հարմարավետություն պատճառելու նպատակով (http://9tv.co.il/news/2014/02/13/169049.html):
բ. Ներքին. 1) Lragir.am-ում կինոգետ Զավեն Բոյաջյանը կինոթատրոններից մեկի` «Հեշտամոլը» ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու կապակցությամբ տված հարցազրույցում, անդրադառնալով 2102թ. «Շքերթ» սերբական միասեռական ֆիլմի ցուցադրությունն արգելելուն, եզրակացնում է. «…Այստեղ դեր են խաղացել անհանդուրժողությունը, այլատյացությունը, հետադիմականությունը, ավանդական արժեքներին հավատարիմ մնալու պատրանքի թելադրանքով»: Եվ ավելացնում է. «Անկախության տարիներին մեզ դեռ չի հաջողվել այնպիսի հանրույթ ձևավորել, որը … նախապատվությունը տալիս է համամարդկային արժեքներին» (http://lragir.am/index/arm/0/interview/view/9502):
2) Medialab-ին տրված հարցազրույցում օնլայն սեքս խանութի տնօրեն Տիգրանը, դարձյալ քննադատելով Թրիերի «Նիմֆոմանուհի» և Գոլուբովիչի «Պարադա» ֆիլմերի ցուցադրությունն արգելողներին, հայտարարում է. «Եթե… ամբողջ աշխարհում էլ դա անում են, ինչո՞ւ դա չպետք է լինի Հայաստանում, ինչի՞ հայերն ուրիշ տեսակի մարդ են»: Միաժամանակ փաստորեն գովազդում է սադոմազոխիզմի «վայելքի» համար անհրաժեշտ աքսեսուարները` ձեռնաշղթա, դիմակ, սաղավարտ, դնչկալներ (http://medialab.am/news/id/4850):
գ. Պաշտոնական. Այս ամենին հակառակ` ս.թ. փետրվարի 1-ին ՀՀ Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե մշակվելու է Հոգևոր անվտանգության հայեցակարգ, որը կարելի է ծառայեցնել Հայաստանում ազգային քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության գործին:
2. Քրիստոնեության փրկարար դերակատարությունը.
Պատմության ընթացքում քաղաքակրթության կործանման ժամանա¬կաշրջան¬ներում քրիստոնեությունը փրկարար դերակատարություն է ունեցել:
1) Այդպես եղել է Հռոմեական կայսրության բարոյական անկման շրջանում, երբ Քրիստոսի սիրո ուսմունքը տասնամյակների ընթացքում տարածվեց ողջ կայսրության տիրույթում:
2) Այդպես եղել է 16-րդ դարում, երբ Եվրոպայի` քրիստոնեական արժեքներից հեռա¬նալու շրջանում Ավետարանական շարժումը զարթոնք բերեց նրան:
Մեր օրերում էլ քրիստոնեական արժեքները վերափոխում են շատերին:
3) Քաջալերական է, որ բոլորովին վերջերս Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ ավանդական արժեքների պաշտպանությանը նվիրված ԱՊՀ երկրների քրիստոնեական միջհարանվանական խորհրդատվական կոմիտեի նստաշրջանը:
3. Հրատապ քայլերի անհրաժեշտությունը.
ա. Ջատագովություն.
1) Անհրաժեշտ է, որ ձևավորվող Ազգային-քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության խորհուրդը համագործակցի Ազգային անվտանգության խորհրդի հետ Հոգևոր անվտանգության հայեցակարգի ձևավորման նպատակով:
2) Օրակարգում պետք է պահել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ համագործակցության հարցը` Այլասերվածության քարոզչության արգելման մասին այլընտրանքային օրինագիծ Խորհրդարան մտցնելու համար:
3) Ձեռնարկել քննարկումներ, գիտաժողովներ, կազմակերպել ասուլիսներ, հանդես գալ հարցազրույցներով և հոդվածներով մամուլում, ունենալ հեռուստաելույթներ, նամակներ ուղղել տարբեր ատյանների, մասնակցել հանդիպումների պետական պաշտոնատար անձնաց հետ, օգտագործել մեր տագնապը բարձրացնելու և քրիստոնեական-ազգային արժեքները տարածելու տարբեր հնարավորու¬թյուններ:
բ. Համախմբում.
Հրամայական անհրաժեշտություն է համախմբվել միջեկեղեցական (Հայ Առաքելական, Կաթոլիկ, Ավետարանական, համաշխարհային-համաքրիստոնեական), համազգային (Հայաստան, Սփյուռք) և միջազգային մակարդակներում:
գ. Կոչման իրականացման նվիրում.
1) Այն սկսվում է նախ` արժեքների անհատական կրումից.
2) Եվ պահանջում է մասնակից լինել Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» մեջ մեջբերված Սահակ Պարթևի տեսիլքին, որում ասվում է. «Վերջին ժամանակ¬ներում «պիտի նորոգվի հայրապետության աթոռը սուրբ Գրիգորի շառավղի կողմից»:
Ու նրանից «պիտի ելնեն… զորու¬թյամբ ընտիր տղամարդիկ, որոնց հետ միաբանվելով Հայոց նախարա¬րական տոհմերի քաջ մարդկանց ուրիշ բազմություններ… անձերը պիտի միացնեն երկնավոր կոչման բաղձալի հույսին` աչք չդնելով ո’չ սնոտի մեծություններին, ո’չ էլ ժամանակավոր փառքերին…»
3) Նաև պատվիրում է հոգու հայացքն ուղղել դեպի Լուսավորչի բարձրացրած բարեխոսական աղոթքի այրվող արցունքներով ճառագայթող կանթեղը, որը ոչ՛ մարդու ձեռքը, ո՛չ էլ «Վիշապ-քամին» կարող է հանգցնել։ Ու երբ, ինչպես այսօր «պատում է մութ խավարը չնաշխարհիկ մեր երկրին, երբ տիրում է ահն ու վախը թույլ կասկածոտ սրտերին», ապա միայն Քրիստոսի «անսասան հավատը», «լի սերը» և «հայոց ապագայի» վառ հույսը կարող են մեզ համար տեսանելի դարձնել հարատևության մշտավառ ջահը և Աստծու հավիտենական նախախնամությունը։
Չերկնչե՛նք այդպես հավատալ, հուսալ և սիրել…
Համահայկական հիմնախնդիրների «Արեգ» գիտավերլուծական կենտրոնի փոխնախագահ,աստվածաբանության դոկտոր, վեր. Սամվել Նավոյան













