Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Սերգեյ Խրուշչովը պատմել է, թե ինչու է հայրը Ղրիմը հանձնել Ուկրաինային

Մարտ 19, 2014թ. 20:28

ԽՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը, մեկնաբանել է Ղրիմի միացումը Ռուսաստանին։ Նրա կարծիքով՝ դա «բնական գործընթաց է, որն ամբողջությամբ համապատասխանում է ինչպես ղրիմցիների, այնպես էլ ռուսների շահերին», գրում է «Комсомольская правда»-ն։

«Ղրիմցիները նույնպիսի իրավունք ունեին անջատվելու Ուկրաինայից, ինչպես Ուկրաինան իրավունք ուներ անջատվելու Խորհրդային միությունից»,- ասել է Սերգեյ Խրուշչովը։

Նա պատմել է նաև, թե ինչպես է 1950-ականներին Ղրիմը հայտնվել Ուկրաինայի կազմում։

«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դնեպր գետի վրա սկսեցին հիդրոէլեկտրակայաններ կառուցել։ Եվ 1950-1955թթ. նախատեսված էր Կախովյան ՀԷԿ-ի շինարարությունը, որը հաջորդ 5 տարում նախատեսում էր Հարավուկրաինական (Կախովկայից մինչև Դոնբաս) և Հյուսիսղրիմյան (Կախովկայից մինչև Ղրիմ) ջրագծերի շինարարություն։ Այդ պլանը (1955-1960) սկսվում է իրականացվել 1953-ին, և պետական պլանը թողարկվում է նկատողություններով հանդերձ առ այն, որ Հարավուկրաինական ջրագծի հետ ամեն ինչ կարգին է՝ այն անցնում է Ուկրաինայի տարածքով, իսկ Հյուսիսղրիմյանի հետ ինչ-որ անճշտություն կա՝ սկիզբն Ուկրաինայում է, իսկ վերջը՝ Ղրիմում, և այն կառուցելը դժվար կլինի։ Մշակողները պարզ էին դատում, նրանք ասում են, որ լավ կլինի Ղրիմը փոխանցել Ուկրաինային։ Այդ առաջարկի հետ Նիկիտա Խրուշչովը համաձայնում է»,- պատմում է Սերգեյ Խրուշչովը։

Միևնույն ժամանակ նա նշում է, որ Ղրիմը փոխանցել են Ուկրաինային, և ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել։ Խրուշչովի խոսքով՝ ոմանք միայն դժգոհում էին, որ գրվում է «Крiм», այլ ոչ թե «Крым»:

Սերգեյ Խրուշչովի կարծիքով՝ Վաշինգտոնն ապրում է իր անձնական երևակայություններով։

«Ամերիկացիներն ունեն նման երևակայություն, եթե Աբխազիան, Ղրիմը կամ ինչ-որ մեկը միանա ՌԴ-ին, ապա կվերականգնվի Խորհրդային միությունը, կցանկանա գրավել ամբողջ աշխարհը, կսկսվի նոր «սառը պատերազմ», և շատ վատ կլինի։ Ոչ ոք դրան չի հավատում, բացի ամերիկացիներից։ Նրանք սրբորեն հավատում են դրան։ Այդ պատճառով էլ նրանց համար Ղրիմի միավորումը Խորհրդային միության վերականգնման սկիզբն է»,- ասել է Սերգեյ Խրուշչովը։
tert.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն