Հայաստանի իշխանությունների չեզոք գնահատականը ուկրաինական իրադարձություններին այս պահին ճիշտ է
Մարտ 19, 2014թ. 21:48
Ըստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ, Հայաստանի իշխանությունների չեզոք գնահատականը ուկրաինական իրադարձություններին այս պահին ճիշտ է. «Իսկ ինչի՞ համար պետք է այդ հակամարտությունում բռնել ինչ-որ մեկի կողմը: Դա իր հետ կարող է բերել բազմաթիվ խնդիրներ: Ուկրաինայում բնակվում են մեր հայրենակիցները, որոնց թիվը հասնում է 100 հազարի:
Հայեր կան Ուկրաինայի բոլոր շրջաններում, նաեւ, ի դեպ, նրանք ներգրավված են հակամարտության տարբեր կողմերում: Ղրիմի հայ համայնքը հավանություն է տվել հանրաքվեին, Կիեւի նոր կառավարությունում կա ազգությամբ հայ նախարար: Հայեր կան նաեւ Մայդանում զոհվածների թվում: Նման պարագայում ինչո՞ւ որոշակի դիրքրոշում արտահայտել»:












