Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման ծրագիր
“Ցավում ենք, բայց հայության համապատասխան հասարակական-քաղաքական ուժերն անտարբեր մնացին Սիրիայի հայության անվտանգության խնդիրների հանդեպ, ինչի մասին մենք ահազանգում էինք երկու տարի շարունակ”,- գրում է Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության վարչապետ ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱԲԵԶՅԱՆԸ, հիշեցնելով իրենց կողմից շրջանառության մեջ դրված ինքնապաշտպանության ծրագիրը, որը ցավոք, ժամանակին չարժանացավ համարժեք արձագանքի ու օժանդակության: Հակառակ դեպքում գուցե հնարավոր լիներ կանխել Թուրքիայի կողմից հայկական Քեսաբի բռնազավթումը:
Ստորև ներկայացնում ենք Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին հրամանագիրը
Հրամանագիր
Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերի ստեղծման մասին, հիմնական նպատակ ունենալով պաշտպանելու հայությունն ու Հայաստանը
Հաշվի առնելով՝ մարդկութեան եւ հայութեան կրած մարդկային, հոգեւոր, մշակութային, նիւթական եւ տարածքային կորուստները Առաջին եւ Երկրորդ համաշխարհային պատերազմներու ժամանակ,
հաշվի առնելով՝ այն իրողությունը, որ մարդկութիւնն այսօր կը գտնուի հոգեւոր-մշակութային, բարոյա-հոգեբանական եւ տնտեսա-քաղաքական խոր ճգնաժամի մէջ, որոնք կ’ սպառնան միջկրոնական ու քաղաքացիական բախումներով եւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրմամբ,
հաշվի առնելով՝ Միջին Արեւելքում ներկայում ընթացող եւ խորացող ռազմաքաղաքական գործընթացները, որոնք կարող են սպառնալ տարածաշրջանի հայության եւ Հայաստանի ապահովությունը,
ինչպես նաեւ ՄԱԿ-ի հռչակած միջազգային սկզբունքներու եւ չափանիշներու համաձայն՝ կրկին վերահաստատելով մեր յանձնառութիւնը նպաստելու հակամարտութիւններու խաղաղ կարգաւորման սկզբունքին, տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը, ապահովելու ժողովուրդներու ազատ զարգացման եւ յառաջընթացի իրավունքը,
Նկատի առնելով՝ Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնորոշման իրաւունքի կիրառման անհրաժեշտութունը, որ պահանջուած է Ազգային Խորհուրդի կողմէ 2004 թ. դեկտեմբեր 17-ին,
նկատի առնելով՝ Աշխարհասփիւռ հայութեան իրավունքը լիիրաւ պետական կառոյցի մը ստեղծման, այն է՝ Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութեան մասին Հռչակագիրը ընդունված 4 փետրուար, 2011-ին, Փարիզ, Ֆրանսա,
նկատի առնելով՝ Արեւմտյան Հայաստանի Հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության քաղաքականություն որդեգրելու մասին (թիւ 1/2011 – 29.03.2011 թ.) Որոշումը <<Չեզոք պետությունների եւ չեզոք անձանց իրավունքների եւ պարտականությունների մասին՝ ցամաքային պատերազմի ժամանակ>> Կոնվենցիայի հոդվածների եւ դրույթների համաձայն (Հաագա, 18-ը Հոկտեմբերի 1907 թ.)։
գիտակցելով մեր պատասխանատւութիւնը հայության խնդիրների հանդէպ, զոր կ’առնչուի անոնց ինքնապաշտպանության իրավունքին եւ կյանքի ու գույքի ապահովության, ինչպես նաեւ հայության զարգացման ու առաջընթացի բնական իրավունքը հիմնված՝ ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի եւ ներպետական ու միջազգային հիմնարար այլ սկզբունքների ու նորմերի վրա.
Հրամանագրում է՝
Արեւմտյան Հայաստանի Հայերի, Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի եւ Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարության Ինքնապաշտպանության հատուկ ուժերի ստեղծման գործընթացի սկիզբը՝ հիմնական նպատակ ունենալով պաշտպանել հայությունն ու Հայաստանը։
ա) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերը ստեղծվում են բոլոր այն վայրերում, որտեղ ապրում են Արեւմտյան Հայաստանի հայերը, ունենալով մեկ հիմնական խնդիր, կարիքի դեպքում մասնակցելու հայության եւ Հայաստանի պաշտպանությանը։
բ) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերը ունենալու են իրենց Կանոնագիրը եւ Վարքականոնը, որ կդրվի շրջանառության մեջ հետագայում։
գ) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերը օժտված են լինելու շարժունակությամբ եւ ըստ պահանջի տեղաշարժվելու եւ պահանջված տեղում համախմբվելու նպատակով։
դ) Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնապաշտպանության ուժերը գործելու են բացառապես Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, Զինված, Դրական Չեզոքության մասին Որոշման (թիւ 1/2011 – 29.03.2011 թ.) եւ <<Չեզոք պետությունների եւ չեզոք անձանց իրավունքների եւ պարտականությունների մասին՝ ցամաքային պատերազմի ժամանակ>> Կոնվենցիայի հոդվածների ու դրույթների համապատասխան։
26.12.2011, Փարիզ, Ֆրանսիա












