Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նամակը Օբամային՝ Քեսապի հարցով

Մարտ 25, 2014թ. 15:20

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի նկատմամբ՝ դադարեցնելու օտարերկարցի զինյալներին աջակցությունը Սիրիայի հյուսիսարևմտյան Քեսապ քաղաքում, որի գերազանցապես հայ բնակչությունը այս հանգստյան օրերին փրկվելու համար հարկադրված էվակուցավել է, ասված է հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանը նախագահ Օբամային ուղղված խիստ ձևակերպումներով նամակում կոչ է արել ԱՄՆ նախագահին կարգադրել պետաքարտուղարին, Թուրքիայում ԱՄՆ դեսպանին և ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանին պահանջելու, որ Թուրքիան դադարեցնի Քեսապի վրա սահմանային հարձակումները, որը հանգեցրել է ոչ միայն բնակչության անհապաղ էվակուացմանը, այլև ունեցվածքի թալանի ու եկեղեցիների ավերման:

«Հանգստյան օրերին գերազանցապես հայաբնակ Քեսապի վրա հարձակումը հարձակում է ողջ հայության նկատմամբ: Մենք վճռականորեն պնդում ենք, որ մեր կառավարությունը՝ Օբամայի և Կոնգրեսի առաջնորդների գլխավորությամբ, վճռական մեսիջ հղի Անկարային՝ դադարեցնելու այս զինված խմբավորումներին ապահով ապաստանի և անցման տրամադրումը, որը հանգեցրել է Քեսապի ավերմանը»,- նշել է Խաչիկյանը:

Հանձնախումբը շարունակելու է ԱՄՆ-ում աջակիցների լայն ցանցի հետ աշխատանքները՝ հասնելու համար Քեսապի ճգնաժամի արդյունավետ լուծմանը:

«Սիրիայի պատմական քրիստոնեական հայկական շրջանը՝ Քեսապը, հարաբերական խաղաղության մեջ էր ընդհուպ մինչև մարտի 21-ը, երբ Թուրքիան, ինչպես հաղորդվում է, թույլ տվեց հարյուրավոր ծայրահեղական զինյալներին անցնելու սահմանը և հարձակվելու քաղաքացիական բնակչության դեմ: ABC-ն և CBS-ն հաղորդում են, որ ծայրահեղականները «Ալ Նուսրա» ճակատի մասն են, որը ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Ալ Կաիդայի» թևն է»,- ասված է նամակում:

Խաչիկյանը Օբամային խնդրում է աջակցել նաև Քեսապի բնակչությանն անհրաժեշտ մարդասիրական օգնության տրամադրման հարցում:

Մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիացի ապստամբների զինված խմբավորումները Թուրքիայի կողմից անցել էին սիրիական սահմանը և հարձակվել Քեսապի հայաբնակ շրջանի ու շրջակա գյուղերի վրա: Մարտի 22-ի երեկոյան Քեսապի գյուղերի բնակչությունն ամբողջությամբ արդեն տարհանվել էր Լաթաքիա:


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն