Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված ահաբեկչությունը

Մարտ 25, 2014թ. 23:28

Մարտի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ Քեսաբի և շրջակա բնակավայրերի բռնազավթման առնչությամբ, որի հետևանքով տարհանվել է քաղաքացիական բնակչությունը, մեծավ մասամբ հայ ընտանիքներ, ավերվել և հրկիզվել են տներ, պղծվել սրբավայրեր: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խորը մտահոգությունն է արտահայտել կատարվածի առնչությամբ և դատապարտել Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ ծայրահեղականների իրականացրած ահաբեկչական գործողությունները, որոնք աջակցություն են ստացել Թուրքիայի կողմից: Զրույցի ընթացքում Վեհափառ հայրապետն իր զորակցությունն է հայտնել Արամ Ա կաթողիկոսին. տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական ծառայությունը:

Քեսաբում ստեղծված կացության վերաբերյալ Նորին սրբությունը հեռախոսազրույց է ունեցել նաև Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռում հրավիրված խորհրդակցության ընթացքում հաստատել է, որ Սուրբ Էջմիածինը աշխարհասփյուռ իր թեմական կառույցներով շարունակելու է իր աջակցությունը սիրիահայությանը` աղոթելով, որ խաղաղությունը վերահաստատվի Սիրիայի աստվածասեր ժողովրդի կյանքում, և տեղահանված ու գաղթական ընտանիքները վերադառնան իրենց հայրենի օջախները:


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հոգևոր, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն