Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը. Վլադիմիր Սոլովյով
Մարտ 31, 2014թ. 23:14
Ռուսաստանցի հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է սիրիական հայաբնակ Քեսաբում տիրող իրավիճակին:
«Ո՞ւր են նայում ԱՄՆ-ը եւ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը: Եթե համաշխարհային հանրությունը «չնկատի» հայկական գյուղի գնդակահարությունը, ապա պետք է խաչ քաշել բոլոր այդ ՄԱԿ-երի և նման այլ կազմակերպությունների վրա»,- գրել է նա:
Ռուս հայտնի դերասան Սերգեյ Բեզրուկովը նույնպես անդրադարձել է Սիրիայի հայաբնակ Քեսաբի դեպքերին: «40 օր էլ չի անցել Ուկրաինայի Մայդանի ողբերգությունից, իսկ աշխարհում կրկին ողբերգություն է… Ողբերգություն` Քեսաբում… Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին»,- գրել է Բեզրուկովը Twitter-ի իր էջում:












