Գլխավոր » Լրահոս

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ համանախագահին

Հոկտեմբեր 2, 2009թ. 09:30

OhanianՀոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ նորանշանակ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԼՂ հակամարտությանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սեյրան Օհանյանը շնորհավորեց Ռոբերտ Բրադկեին ՄԽ համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ իր ռուս և ֆրանսիացի գործընկերների հետ նա կշարունակի ներդրում ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Զրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ողջունեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների  այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն ինքնուրույն գործընթաց է և շաղկապված ու պայմանավորված չէ որևէ այլ գործընթացով:

Սեյրան Օհանյանը գոհունակություն հայտնեց նաև ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ կառավարության հաստատակամության առումով:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն