Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս

Նվիրատվություն քեսաբահայերին. հաշվեհամար է բացվել

Ապրիլ 2, 2014թ. 00:00

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հանդես է եկել քեսաբահայերին օգնելու վերաբերյալ կոչ-հայտարարությամբ:

“Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ
Վերջին օրերին մենք վկա ենք Քեսաբի ողբերգական իրադարձությունների, դեպքերի, որոնք վերարթնացնում են մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենատխուր էջերը: Արդեն ակնհայտ է, որ գործ ունենք հումանիտար աղետի հետ: Այս փորձության պահին մենք կոչ ենք անում հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ մանավանդ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:

Բացվել է հատուկ հաշվեհամար այդ նպատակով: Մենք կոչ ենք անում ձեր նվիրատվություններն ուղղել այդ հաշվեհամարին:

Մեր պարտքն է գոնե փոքր չափով մեղմել մեր հայրենակիցների ցավն ու կորուստները: Ողբերգությունը, որը դեռ շարունակվում է, միայն Քեսաբի հայերինը չէ: Հարվածն ուղղված է ողջ հայությանը: Սա բոլորիս հարցն է եւ բոլորիս մարտահրավերը:

Ձեր նվիրատվությունները կարող եք ուղղել Արդշինինվեստբանկում բացված հետեւյալ հաշվեհամարներին` 247010003090 (ՀՀ դրամ)


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն