Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Մոսկվայում ապրիլի 4-ին համերաշխության ակցիա կանցկացվի՝ ի աջակցություն քեսաբահայության

Ապրիլ 2, 2014թ. 19:19

Սիրիայում ծայրահեղական խմբավորումների կողմից Քեսաբ քաղաքի գրավումը և մի շարք այլ անօրինական գործողությունները հնչեղ քննարկումների առիթ են դարձել բազմաթիվ երկրներում:

Ռուս-հայկական համագործակցության և Մոսկվայի հայ երիտասարդության ասոցիացիայի հաղորդմամբ՝ ապրիլի 4-ին, ժամը՝ 17:00-ին, Մոսկվայի Գորկու անվան այգում ռուսաստանյան հանրությունը բողոքի ակցիա կանցկացնի՝ ի նշան համերաշխության և աջակցության քեսաբայությանն ու սիրիայի ժողովրդին, ովքեր հարձակումների են ենթարկվում ահաբեկիչների կողմից:

Ցույցի մասնակիցների նպատակն է նաև միջազգային ահաբեկչության դատապարտումը և Թուրքիայի կողմից Սիրիայի անօրինական զինված խմբավորումներին աջակցելը, ինչպես նաև՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանի և Հայաստանի միջազգային ջանքերին աջակցություն ցուցաբերելը:

Ակցիայի անցկացումը համաձայնեցվել է քաղաքային իշխանությունների հետ:

tert.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն