Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Բուենոս Այրեսի օրենսդիրները միաձայն որոշել են ապրիլի 24-ը նշել որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանության օր

Ապրիլ 7, 2014թ. 23:32

Բուենոս Այրես քաղաքի օրենսդիր մարմինն ապրիլի 4-ին միաձայն ընդունել է հայտարարություն` 2014թ. ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի օրը, որպես «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր» հիշատակելու վերաբերյալ. հայտնում է yerkirmedia-ն:

Նախաձեռնության հեղինակներն են քաղաքային օրենսդիր մարմնի պատգամավորներ Ռաքել Էրերոն, Վիրխինիա Գոնսալես Գասը եւ Պաբլո Պերեյրան: Օրենսդիր մարմինը նաեւ հաստատել է պատգամավոր Պաբլո Պերեյրայի մեկ այլ նախաձեռնություն, համաձայն որի` գործադիր իշխանությունը կրթության նախարարության միջոցով պետք է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկի, որպեսզի 2014թ. ապրիլի 24-ին եւ հաջորդող տարիներին` այդ նույն օրը, Բուենոս Այրես քաղաքի տարբեր դպրոցներում եւ կրթական հաստատություններում «Ժողովուրդների միջեւ հանդուրժողականության եւ հարգանքի օր» խորագրով միջոցառումներ իրականացվեն:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն