Սիրիական Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանյան հասարակայնության միջոցառման մասնակիցների դիմումը
2014 թ. մարտի21-25–ը սիրիական հայաբնակ Քեսաբ քաղաքը և նրա հարակից բնակավայրերը ենթարկվեցին միջազգային ահաբեկչական խմբերի հարձակմանը: Տանգապեցնում է այն, որ Սիրիայի տարածքում գործող այդ խմբերին աջակցություն են ցուցաբերում մի շարք երկրներ, այդ թվում և Թուրքիան: Հավանաբար այդ երկրում որոշել են ավարտին հասցնել իրենց հարևանությամբ գտնվող հայաբնակ շրջանի էթնիկ մաքրումը, այնպես, ինչպես դա փորձել են 1909 և 1915 թթ.: Հայերի Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի և միջազգային հանրությունը մարդկության պատմության մեջ այդ ողբերգական տարելիցը նշելու է նման հանցագործությունները կանխելու նպատակով: Բայց, ցավոք, պատմությունը կրկնվում է: Մենք ականատեսն ենք դառնում ծայրահեղականխմբերի կողմից խաղաղ բնակչության վրա հարձակման, տեղահանության և էթնիկ զտումների:
Մենք, ռուսաստանյան հասարակայնության ներկայացուցիչների ձեռնարկի մասնակիցներս, հայտարարում ենք.
-վճռականորեն դատապարտում ենք Մերձավոր Արևելքում իրավիճակը ապակայունացնող հարձակումները Քեսաբի և Սիրիայի այլ շրջանների խաղաղ բնակչության վրա և զորակցում ենք Քեսաբի բնակչությանը,
-դատապարտում ենք խաղաղ բնակչության նկատմամբ բռնության կիրառումը, առանձին ազգային և կրոնական խմբերին իրենց պատմական բնակության վայրերից արմատախիլ անելու նպատակով կիրառվող էթնիկ զտումների փորձերը,
-հակամարտության կողմերին կոչ ենք անում բոլոր ներպետական և միջպետական հակասությունները լուծել խաղաղ միջոցներով` պահպանելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները,
-աջակցում ենք սիրական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված` Ռուսաստանի, Հայաստանի և այլ երկրների միջազգային ջանքերը,
-կոչ ենք անում ՄԱԿ-ին, ԵՄ-ին, այլ միջազգային կազմակերպություններին և առաջատար պետություններին ստեղծել Քեսաբի իրադարձությունների հետաքննման մեխանիզմներ, կանխել բռնության կիրառման կրկնությունը և պայմաններ ստեղծել իրենց տներ խաղաղ բնակչության վերադարձի համար,
-կոչ չենք ենք անում Ռուսաստանի կառավարությանը հումանիտար օգնություն ցուցաբերել Քոսաբի տեղահանված խաղաղ բնակչությանը, որը ժամանակավորապես գտնվում է Սիրիայի հարևան շրջաններում և օգնության սուր կարիք ունի:
Մոսկվա,
4-ը ապրիլի 2014












