Ահագնացել է ապատեղեկատվությունը Քեսաբի եւ քեսաբահայության վերաբերյալ
Հայկական ավանդական կուսակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան եւ Ռամկավար ազատական կուսկացությունները հանդես են եկել հայությանն ուղղված կոչով:
«Վերջին օրերին բավական մեծ թափ է ստացել ապատեղեկատվությունը Քեսաբի եւ քեսաբահայության վերաբերյալ, որի արդյունքում տարբեր լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ են դրվել անհիմն եւ ոչ ճիշտ լրատվություններ: Իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկատվությունների շարքից վերջինն այն լուրն էր, թե Հայաստանի Հանրապետությունից, Արցախից եւ Լիբանանից 1500 հայ զինյալներ հասել են Տարտուսի նավահանգիստ` այնտեղից Քեսաբ մեկնելու համար: Լիբանանահայ քաղաքական երեք կուսակցությունները հիմնովին հերքում են այս ապատեղեկատվությունը, որ բոլոր պարագաներում վնասակար հետեւանքներ է ունենալու»,- նշվում է կոչում:












