ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև
Ապրիլ 11, 2014թ. 00:04
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւը։
Վերջին 25 տարիներին սա առաջին դեպքն է, որ Սենատում նման փաստաթուղթ է ընդունվում։ Բանաձեւն ընդունվել է 12 «կողմ», 5 «դեմ» ձայնով։
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսի եւ սենատոր Մարկ Քիրքի՝ ապրիլի 3-ին շրջանառության դրված նախագիծը Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում ջանքեր գործադրել հայ-թուրքական կայուն, կառուցողական հարաբերությունների հաստատման համար, բայց որոնք հիմնված կլինեն Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների՝ Թուրքիայի կողմից ամբողջովին ճանաչման վրա:












