Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Դեսպան Նազարյանը Մարաղայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին նամակ է հղել

Ապրիլ 12, 2014թ. 22:34

1992թ. ապրիլի 10-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում տեղի ունեցած ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նամակ է հղել կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին` իրազեկելու համար միջազգային հանրությանը 22 տարի առաջ այդ օրը Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված Մարաղայի բնակիչների սպանությունների մասին, այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Մարաղայի ջարդերին զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ դեսպան Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ու անդամ պետությունների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի կողմից շարունակվող ցեղապաշտական, ռասիզմի և այլատյացության քաղաքականության վրա, ինչը հանդիսանում է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հիմնական խոչընդոտներից մեկը:


Դիտել Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն