Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս

Թուրքիան քարոզչական հակագրոհ է սկսել, քանի որ Քեսաբի դեպքերի առնչությամբ մեծ արշավ է սկսվել իր դեմ. թուրքագետ

Ապրիլ 12, 2014թ. 22:38

Լաթաքիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հենակետն է, ինչն էլ պատճառ դարձավ, որ Թուրքիան թույլ տա զինյալներին Քեսաբ ներխուժել իր տարածքից, որ հետագայում այնտեղից կարողանա ռմբակոծել Լաթաքիան: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: Նա ընդգծեց, որ հակամարտության հենց սկզբից Թուրքիան աջակցել է զինյալներին՝ հուսալով Ասադին հեռացնել, և իր ազդեցությունը մեծացնել այստեղ:

«Թուրքիան ներկայումս քարոզչական հակագրոհ է սկսել, քանի որ մեծ արշավ է սկսվել իր դեմ՝ Քեսաբի դեպքերի առնչությամբ: Հենց դա է պատճառը, որ քեսաբահայ ծերերին աջակցում է, հոգատարություն է ցուցաբերում: Բարեբախտաբար նրանք ողջ են, թեև գտնվում են Թուրքիայում: Բայց նրանք ողջ մնացին միայն այն պատճառով, որ դա բխում էր Թուրքիայի շահերից»,- ասաց նա:

Մեկ այլ բանախոս՝ հրապարակախոս Սարգիս Հացպանյանն էլ ընդգծեց, որ այն ինչ կատարվեց Քեսաբում հայերի հետ, ոչ թե Թուրքիայի ձեռքի գործն է, այլ ԱՄՆ-ի: «Առանց ԱՄՆ-ի իմացության Թուրքիայում մի ծիտ անգամ չի թռնում մի ծառից մյուսը: ԱՄՆ-ն երեք ռազմաբազա ունի Թուրքիայի տարածքում»,- ասաց նա:

Սարգիս Հացպանյանն ընդգծեց, որ Թուրքիան փոքր ԱՄՆ-ն է, որոնք միասին ուզում են ջախջախել Սիրիան, որը միակ երկիրն է, որտեղ իշխանության են ոչ սուննիները:

tert.am


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն