Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Օբաման դարձյալ խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը

Ապրիլ 24, 2014թ. 16:42

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս տարվա ապրիլքսանչորսյան ուղերձում եւս, ինչպես եւ նախորդ հինգ տարիներին, խուսափեց օգտագործել ցեղասպանություն բառը՝ փոխարենը գործածելով Մեծ եղեռն բառակապակցությունը:
«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ եղեռնը եւ նրանց, որոնք զոհվեցին 20-րդ դարի ծանրագույն նախճիրներից մեկի ժամանակ»,- ասված է Միացյալ Նահանգների նախագահի ուղերձում։ «Այսօր մենք վերհիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցածի սարսափը, երբ Օսմանյան կայսրության վերջին օրերին մեկուկես միլիոն հայեր կոտորվեցին կամ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին, եւ մենք սգում ենք այդ տղամարդկանց, կանանց, երեխաների կորսված կյանքերը եւ կրած տառապանքները»:
Օբաման նաեւ ընդգծում է. «Ես հետեւողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, եւ իմ տեսակետը չի փոխվել: Փաստերի լիակատար, շիտակ եւ արդարացի ճանաչումը մեր շահերից է բխում»:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն