Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս

Արամ Ա-ն Քեսաբի հարցով ՄԱԿ-ից նամակ է ստացել

Մայիս 4, 2014թ. 20:01

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ՄԱԿ-ի գաղթականների հարցերով ընդհանուր պատասխանատու Վալերի Ամոսից նամակ է ստացել, որտեղ պաշտոնյան շնորհակալություն է հայտնել վեհափառ հայրապետին՝ իր հետ ունեցած հանդիպման համար, և վստահեցրել, որ հետևում է Քեսաբի գաղթականների խնդրինն՝ շարունակելով անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերել. ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Քեսաբի հարցը քաղաքական, մարդասիրական և ազգային կողմերով շարունակում է մնալ Արամ Ա.-ի և Ազգային կենտրոնական վարչության մտահոգության և աշխատանքների առաջնահերթությունների թվում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Այսօր առավոտյան Բերիո թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը, երկու հոգևորականների հետ մեկնել է Լաթաքիա՝ Քեսաբի գաղթականներին տեսնելու և պատասխանատուների հետ հանդիպումներ ունենալու համար։

Արամ Ա.-ն գոհունակություն է հայտնել Քեսաբի հարցով հայ ժողովրդի զավակների ցուցաբերած միասնականության և զորակցության համար։ Վեհափառ հայրապետն ակնկալում է, որ հայ ժողովրդի զորակցությունը Քեսաբի և ողջ սիրիահայության համար կշարունակվի հատկապես նյութական օժանդակությամբ՝ թիկունք կանգնելով սիրիահայության կարիքներին և վերականգնման աշխատանքներին։


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն