Մենք կարող ենք հպարտանալ՝ կարողացել ենք խուսափել պատերազմից.Ուորլիք
Մայիս 8, 2014թ. 19:18
Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Գալիք շաբաթ կնշենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20-ամյակը: Չնայած մենք կարող ենք փոքր-ինչ հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել պատերազմի անմիջական վերսկսումից, բայց պետք է նաեւ համաձայնենք, որ ներկայիս իրավիճակն անընդունելի եւ անկայուն է»,- ասել է ամերիկացի դիվանագետը:












