Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Մայիս 8, 2014թ. 23:30

Ամերիկայի Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած քվեարկությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քվեարկության արդյունքում 70 կողմ եւ 1 դեմ ձայներով Ամերիկյան խոշորագույն նահանգներից մեկը ընդունել է դեռ մայիսի 5-ին Նահանգային ասամբլեայի իրավական հարցերով հանձնաժողովի ընդունած բանաձեւը, որով ներկայացուցչական մարմինը խրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերը, որպեսզի իր քաղաքացիների համար ապահովի ազատ եւ անկախ հասարակությանը վայել իրավունքներով:

Բանաձեւը Միացյալ նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը:

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը քարտուղարությանը հանձնարարում է բանաձեւի կրկնօրինակներն ուղարկել Միացյալ Նահանգների նախագահին եւ պաշտոնատար այլ անձանց:

Հիշեցնենք, որ Բանաձեւի հիմնական հեղինակը նահանգային օրենսդիր Մայք Գաթոնն էր, ում նախաձեռնությանը զորակցել էին Հայ Դատի հանձնախումբը, ամերիկահայ մի շարք այլ կազմակերպություններ։ Հատկանշական է, որ ինչպես հանձնախմբում, այնպես էլ խորհրդարանի լիագումար նիստում բանաձեւին դեմ էին քվեարկել միայն մեկական պատգամավոր։

Ի դեպ, բանաձեւի դեմ լայնածավալ աշխատանք էին իրականացնում նաեւ հրեական լոբիստական կազմակերպությունները։

Yerkir.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն