Շուշան Պետրոսյան.”Հեռացրե’ք ձեր էջերից զազրախոսությունները”
“Ես լրագրողին չեմ վիրավորել, առհասարակ, ինչպե?ս կարող եմ լրագրողներին վիրավորել, առավել ևս` անբարոյական անվանել, երբ նրանց շարքերում ունեմ հրաշալի ընկերներ: Այն, ինչ կատարվեց խորհրդարանում թյուրիմացություն էր, իսկ իրողությունն այն է, որ ես խոսել և այժմ էլ ուզում եմ խոսել անբարոյական աշխատաոճի մասին. անկախ ոլորտից ես մերժում եմ ցանկացած անբարոյական աշխատաոճ:
Իսկ լրատվական դաշտի հետ կապված ինձ մտահոգում է էլեկտրոնային լրատվամիջոցում տեղադրված ցանկացած նյութի տակ իբրև մեկնաբանություն տեղ գտնող զազարախոսությունները, հայհոյանքներն ու անեծքները: Եթե լրագրողն իր հոդվածով ասում է, որ ինձ չի սիրում, դա իր գործն է` չեմ վիճում, բայց գոնե լրատվամիջոցը պետք է մաքրի հոդվածի տակ տեղ գտած զազրախոսությունները:
Չէ? որ ժողովուրդը չգիտի իրականությունը, չգիտի, թե ինչ եմ անում ես, ինչ գործունեություն եմ իրականացնում: Իսկ լրատվամիջոցը, փոխարենը լուսաբանի իմ կատարած աշխատանքը, սեփական կարծիքն է հրամցնում հանրությանը: Բայց չէ?, որ սա յուրաքանչյուրի, այդ թվում և իմ իրավունքի ոտնահարում է: Հետևաբար, ես պահանջում եմ, որ էլեկտրոնային լրատվամիջոցները հետևեն ու մաքրեն իրենց հոդվածների տակ տեղ գտնող զազրախոսությունները: Ի վերջո, եթե որևէ կայք հեռացնում է դրանք, միայն իր կարգն է բարձրացնում>,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց հայտնի երգչուհի, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը:












