Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

Հայ ավետարանչական եկեղեցին փորձել է Հայաստան ներմուծել փչացած մանկական կեր. «SIMILAC»-ի պաշտոնական ներմուծող

Մայիս 31, 2014թ. 20:46

Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով մայիսի 14-ին ԱՄՆ-ից բարեգործական նպատակով պահպանման պայմաններին չհամապատասխանող «SIMILAC» ապրանքանիշի մանկական կերը Հայաստան փորձել է ներմուծել Հայ ավետարանչական եկեղեցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Baby-Sim ընկերության ներկայացուցիչ Դավիթ Ղուկասյանը, որն էլ «SIMILAC» ապրանքանիշի պաշտոնական ներմուծողն է:

«Մեր ընկերությունն է ներմուծում «SIMILAC» ապրանքանիշի կաթնախառնուրդով մանկական կերը, իսկ Հայ ավետարանչական եկեղեցին ներմուծում է սոյայի հիմքով կերը, այն էլ ԱՄՆ-ից եւ ոչ արտադրողին, վերավաճառողից է գնում այն: Նրանք խախտում են ջերմային նորմերը, ներմուծում ոչ սառնարանային ռեժիմով: 60 օր տվյալ ապրանքը լինում է նավի վրա եւ իհարկե, արեւից փչանում է: Մանկական սնունդը ունենում է հատուկ պահպանման պայմաններ, որոնք ավետարանչական եկեղեցին իհարկե, չի պահպանում»,- ասաց նա:

Դավիթ Ղուկասյանի խոսքով՝ իրենք բազմիցս դիմել են հայ ավետարանչական եկեղեցուն՝ առաջարկելով ներմուծել այդ մանկական սնունդը Հոլանադիայից՝ պահպանելով ջերմային բոլոր պայմանները:

«Մենք ստիպված դիմեցինք Ռուսաստանի Դաշնության մեր ներկայացուցիչներին, ովքեր ընթացք տվեցին գործին եւ հետաքննություն սկսեցին, թե երբ, ինչու եւ ինչ պայմաններով է այս սնունդը ներմուծվում: Հետաքննության արդյունքով պարզ դարձավ, որ խախտում են ջերմային պայմանները, եւ երբ բեռը հասավ Բագրատաշենի մաքսակետ, մեր աշխատակիցները սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները կատարեցին նմուշառում եւ փորձաքննություն, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ տվյալ ապրանքանիշը չի համապատասխանում նորմերին: Այդ ապրանքանիշը Հայաստան չմտավ»,- ավելացրեց ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 14-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով փորձ է արվել ներմուծել «SIMILAC» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սնունդ (խմբաքանակի համար՝ 36234RE, պիտանի է մինչեւ 01.07.2015թ.):


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն