ԵԽ ԽՎ-ն դեռ կշարունակի “մոնիտորիգել” Հայաստանը
ԵԽ ԽՎ համազեկուցողները վերջին անգամ Հայաստան էին այցելել 2012թ. հունվարին: Այսօր դարձյալ Ակսել Ֆիշերն ու Ալան Միլը Երևանում են: Հայաստանի հարցով մոնիթորինգի հանձնախմբի համազեկուցողների ժամանումը նշանակում է, որ մեր երկիրը դեռևս շարունակում է մնալ ԵԽ ԽՎ մոնիտորինգի տակ:
Բայց մի ուշագրավ դիտակում. համազեկուցողները, որոնք երեկ ամբողջ օրվա ընթացքում մեկը մյուսի հետևից փակ դռների հետևում հանդիպում էին Հայաստանի խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին, չներկայացան սեփական օրակարգով, պարզվում է՝ ոչ օրակարգ են ունեցել, ոչ ասելիք, ու հիմնականում եղել են ունկընդրի դերում: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեր երկիրը շարունակում մնալ մոնիտորինգի տակ, երբ համազեկուցողներն իրենք այդ երկրի մասին ասելիք չունի, ուրեմն զեկուցելու բան չկա: Ներկայանալ չկամեցած պատգամավորներից մեկը տեղին նկատեց, թե մարդիկ գործ են անում, կցված են Հայաստանին որպես համազեկուցողներ ու դրա դիմաց ստանում են հսկայական աշխատավարձ, ինչից հրաժարվելն այնքան էլ հեշտ չէ:
Այնպես որ, անկախ օրակարգ ունենալ-չունենալուն, ԵԽ ԽՎ-ն դեռ կշարունակի ՙմոնիթորիգել՚ Հայաստանը: Իսկ օրակարգ մոգոնելը դժվար գործ չէ, այս հարցում եվրոպացիներին օգնողներ, ցավոք, մեզանում քիչ չեն. նախօրեին համազեկուցողների հետ հանդիպած գրանտակեր որոշ հկ-ներ արդեն հասցրել էին նրանց ՙխիստ արդիական՚ թեմաներ հուշել: Ու ինչպես միշտ այս անգամ էլ ծանրակշիռ տեղում գենդերն էր ու համասեռամոլների “ճնշված”՚ վիճակը: Հերթական անգամ գրանտակեր խամաճիկները եվրոպացիներին հաճոյանալով աղաղակել էին, թե գիտե՛ք, հայ համասեռամոլները զրկած են գիշերային ՙթիթեռնիկությամբ՚ զբաղվելու տարածքից, իսկ հայ կանայք շարունակում են ՙտառապել՚ հայ տղամարդկանց բռնություններից: Անկեղծ ասած, եթե եվրոպացիները շարունակեն այսչափ ականջալուր լինել իրենց կողմից սնվող հկ-ների բարբաջանքներին, շատ շուտով վերջնականապես կհեղինակազրկվեն: Բայց գոնե սրտացավ մեկը պիտի լինի՞, որ նրանց նաև այս մասին անկեղծորեն հուշի…
ՀՀԿ պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ միասեռականներով մտահոգված եվրոպացիներին նախ ասել է՝ տեսեք, Հայաստանի խորհրդարանում քանի կին պատգամավոր կա, ինչպե՞ս կարող ՝ նման երկրում ոտնահարվել կնոջ իրավունքը: ՙԱսացի՝ մեր երկրում նման բռնությունների աստիճանը այնքան ցածր է, որ մտահոգվելու կարիք չկա: Լինել հայ ավանդական ընտանիքի հայր չի նշանակում բռնություն գործադրել կնոջ վրա՚: Ապա, անտեղյակ եվրոպացիներին հիշեցրել է՝ հայրերս քաղաքակիրթ ժողովուրդ ենք:
“Ժողովրդավարությունից, իրավական պետությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից լավ բան կա՞, սրանց վրա է հիմնված իրական եվրոպական արժեհամակարգը: Բայց մեզանում ներմուծվել են բաներ, որոնք մարդու իրավունքների հետ կապ չունեն, ո՞վ է ասում, որ գեյերին պաշտպանելն է մարդու իրավունքը: Այսօր խնդիր է առաջացել հենց նրանցից պաշտպանել հայ մեծամասնությանը: Ես էլ ունեմ իմ մարդկային իրավունքն ու ազգային ինքնությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, այդ ո՞ր չափանիշներով է մեկին արտոնություն տրվում, մյուսին՝ ոչ: Սա հենց երկակի ստանդարտ ասածն է”,-ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ:
Իսկ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ սեռական փոքրամասնություններով հետաքրքրված Ֆիշերին ու Միլին պարզ ասել է՝ եվրոպական կառույցները չպետք է եվրոպական ստանդարտներ պարտադրեն տարբեր պետությունների, ազգերի, առանց հաշվի առնելու նրանց հոգեկերտվածքը, մենթալիտետը, կենսագրությունն ու յուրահատկությունները:
Համազեկուցողներին որպես օրակարգային հետաքրքիր թեմա ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆՆ էլ իր հերթին մատուցել է “Մարտի 1-ի”՚ խնդիրը.”Ես ասացի՝ մենք որևէ առիթ բաց չենք թողել այս հարցը բարձրացնելու՚: Ու հետո վրա բերել՝ ՙՀայաստանով չեք զբաղվել: Ցուցարարների նկատմամբ մահացու զենք կիրառելը վտանգավոր երևույթն է: Համեմատեցի Ուկրաինայի դեպքերի հետ: Ասացի, եթե դուք ժամանակին ՙՄարտի 1-ի՚ դեպքերին ճիշտ արձագանք տայիք, ստիպեիք ՀՀ իշխանություններին գտնել մեղավորներին, գուցե Յանուկովիչը չկարողանար նույնքան անպատիժ քայլեր իրականացնել և այսքան զոհ չլինեին”:
Հետաքրքիր է, որ ի տարբերություն միասեռականների ու գենդերի թեմային, արցախյան հիմնախնդիրն ամենևին չի եղել եվրոպացի համազեկուցողների հետաքրքրությունների շրջանակում, այնուհանդերձ, երեք խմբակցությունները՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու “Ժառանգությունը”, ի պատիվ իրենց, հատուկ անդրադարձել են խնդրին:
Արցախի հիմախնդիրը քննակման հիմնական թեմա դարձրած Ռուբեն Հակոբյանը շեշտել է հետևյալ միտքը, եթե Հայաստանը որևէ այլանսի մաս կազմի, ապա այդ այլանսում Արցախն իր տեղը պետք է ունենա :
ՕԵԿ խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ տեղեկացմամբ էլ խմբակցությունը բարձրաձայնել է շփման գծում հաճախակիացած ադրբեջանական ռազմական հարձակումների, դիպուկահարների կրակոցների, դիվերսիոն խմբերի սադրիչ գործողությունների մասին, որոնց արդյունքում զոհվում են հայ զինվորներ: “Ադրբեջանի ռազմական բյուջեն մի քանի անգամ այսօր ավելացել է, ռազմական հռետորաբանությունն էլ աճել, և մենք ասացինք, որ այս հարցում ակնկալում ենք միջազգային կազմակերպությունների համարժեք արձագանքը”: ՕԵԿ-ը խոսել է նաև հայ-թուրքական սահմանի փակ լինելու, Թուրքիայի կողմից Հայաստանի դեմ իրականացվողշրջափակման մասին ու նկատել.ՙՀայաստանը ժամանակին կատարել է հարաբեությունների կարգավորմանը միտված հստակ քայլ, ու այսօր գնդակը Թուրքիայի դաշտում է”:
Խոսելով Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցման մասին, Արմեն Ռուստամյանը համազեկուցողներին ասել է, թե այն պահից, երբ Հայաստանի առաջ դրվեց ՙկամ… կամ՚-ի հարցը, մեր երկիրը, բնականաբար, կարևորեց իր անվտանգության խնդիրը: Ապա անցում կատարելով արցախյան հիմնախնդրին ներկայացրել է մի կարևոր դիտարկում. Արցախի հարցում Եվրոխորհուրդն այսօր իր իսկ արժեհամակարգին բնորոշ բարձրության վրա չի գտնվում, քանզի չի ստանձնում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանի դերը: Արցախի ժողովուրդը մեղավոր չէ ու չպետք է տուժի, որ խնդրի քաղաքական լուծումը ձգձգվում է:
Բայց ստացվում է, որ Արցախի բնակչությունը դարձել է այս իրավիճակի պատանդը՝ հայտնվելով մեկուսացման մեջ, զրկված լինելով հաղորդացման տարրական հնարավոություններից, տեղաշարժման իրավունքներից, իսկ Եվրոպան այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում: ՙՄիջազգային հանրության փոխարեն այսօր Հայաստանն է ստանձնել այդ դերակատարումը, սակայն հիմա էլ փորձում են այդ հարցում մեղադրել Հայաստանին: Այսինքն, ստեղծվել է անարդար մի իրավիճակ, որը պետք է վերացնել՚: ՀՅԴ խմբակցության ղեկավարը տեղեկացրել է համազեկուցողներին , որ միջազգային կառույցների այն ներկայացուցիչները, ովքեր գիտակցելով ստեղծված վիճակը ուզում են օգնել Ղարաբաղի ժողովրդին և այցելում են Ղարաբաղ, միանգամից հայտնվում են Ադրբեջանի սև ցուցակում, նրանց նկատմամբ հայտարարվում է պեսոնա նոն գրատա: “Ասացի՝ այդ ուխտը վերջերս չոքեց նաև Եվրախորհրդի առաջ, ու ինքներդ հայտնվեցիք զավեշտալի վիճակում, երբ Ադրբեջանը արգելեց ԵԽ ԽՎ բյուրոյի անդամին մասնակցել Բաքվում կայացած բյուրոյի նիստին, որովհետև նա մինչ այդ այցելել էր Արցախ ու հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում: Սա աննորմալ իրավիճակ է ու սրա հետ կապված իրենք պարտավոր են քայլեր կատարել: ԵԽ ԽՎ-ն այս հարցին պետք է անդրադառանա ու չպետք է թույլ տա, որ մի երկիր իր սև ցուցակներով փորձի պատժել մարդկանց, ովքեր իրականացնում են իրենց մասնագիտական, քաղաքացիական պարտավորությունները մարդու իրավունքների շրջանակում”:
Իսկ թե ինչպե՞ս են արձագանքել համազեկուցողները ՀՅԴ նեկայացուցչի փաստարկներին, Արմեն Ռուաստամյանն ասաց. “Լուռ համաձայնությամբ”:
Հավելենք, որ այս այցի արդյունքում ձևավորված տպավորությունները համազեկուցողները բանավոր տարբերակով կներկայացնեն Ստրասբուրգում հունիսի 23-27-ին մեկնակող ԵԽԽՎ ամառային նստաշրջանում, թե բանավոր զեկույցն ինչ շեշատադրումներ կունենա դժվարացան կանխատեսել նաև քաղաքական ուժերի ներկացուցիչները:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












