Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Աղանդավորները հասել են մեր անչափահաս երեխաներին

Հունիս 22, 2014թ. 22:06

«Խորան», «Պենտեկոստե» աղանդները լուծարման փուլում են, «Կյանքի խոսքը» վերամիավորում է «Աստծո ժողովների» հետ«Վերնատունն» էլ շարունակում է աղանդավորական քարոզչությունը: Սրանք աղանդների անուններ են, որոնք ըստ փաստերի, վարվող քարոզչության ֆոնի ներքո զբաղված են բնակչությանը մոլորեցնելով` թալանի կազմակերպմամբ: Աղանդների դեմ պայքարող Միացիալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննսիյանն այսօր ներկայացրել է մերկացնող փաստեր:

«Խորան» և «Պենտեկոստե» աղանդներում ներգրված են անչափահաս երեխաներ, իսկ վերջիններիս կողմից կազմակերպված ճամբարներում, օրենքի խախտմամբ, քարոզ է իրականացվում, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նշանակումից հետո, առկա փաստերի հիման վրա լուծարման գործընթաց է սկսվել:

«Տվյալներ կան այն մասին, որ «Պենտեկոստե» աղանդի ղեկավարը 60 000 ԱՄՆ դոլար է շորթել մի քաղաքացուց: Այդ աղանդի ղեկավարը փորձել է իրեն կաշառել: Մինչև 10 000 դոլար գումար էր առաջարկում, որ լռեմ»:

«Վերնատուն» անունը կրող նոր աղանդ է տարածվում Հայաստանում, որ գործում է Նոր Արեշում, իսկ հովիվը Ջավաքխում արդեն ունի 50 ավետարնական եկեղեցի: Սևակ Հովհաննիսյանը հայտարարում է, թե «Աստծո ժողովներ» աղանդը, հիմնադիր ժողով է արել, որից հետո պարզ է դարձել, որ միանում է լուծարվող «Կյանքի խոսք» աղանդին:


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն