Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանը պետք է երկխոսություն սկսի Ղարաբաղի հետ. Նաիրա Զոհրաբյան

Հունիս 24, 2014թ. 00:53

«Մեր պատվիրակությունը պատրաստում է առաջարկություն, որը վերաբերում է Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղերին: Ադրբեջանական կողմից ամենօրյա ռմբակոծության պատճառով սահմանամերձ հայկական գյուղերի բնակիչները չեն կարողանում մշակել իրենց հողն ու ստիպված են ամեն օր ու րոպե ապրել ադրբեջանական հենակետերից սուրացող կրակահերթերի տակ:

Ինչ վերաբերում է Սարսանգի ջրամբարին, ապա ես կրկին անգամ փոխանցում եմ Լեռնային Ղարաբաղի իշխանության առաջարկը Ադրբեջանին` Սարսանգի ջրամբարի փոխշահավետ օգտագործման: Եթե Ադրբեջանը կրկին մերժի, վստահեցնում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները ունեն խնդրի իրենց լուծումը: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի հետ երկխոսության անհրաժեշտություն այլեւս կարող է չլինել:

Ուստի Ադրբեջանը, ԵԽ ԽՎ-ում, Եվրանեսթում ու միջազգային այլ հարթակներում ջղաձիգ շարժումներ եւ քայլեր անելու փոխարեն կարող է ուղղակի երկխոսություն սկսել Ղարաբաղի իշխանությունների հետ: Եթե, իհարկե, այդ երկրի նպատակը ընդամենը աղմուկը չէ»,- ասվում է ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ելույթի տեքստում, որը նա հանձնել է ԵԽ ԽՎ նախագահությանը:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն