Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանը՝ իր ողջ հմայքով

Հունիս 24, 2014թ. 19:13

Arpine-Hovhannisyan<Եվրոպան ականտես է Ալիևի ոչ ադեկվատությանն իր ողջ հմայքով>.ԵԽԽՎ լիագումար նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հետո այս մասին իր facebook-յան էջում գրում է ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

«Ալիևի ելույթից առաջ ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորը իր բացման խոսքում մի քանի կարևոր շեշտադրումներ արեց,մասնավորապես, որ Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, նաև նկատեց՝ չնայած տնտեսական աճին, եթե երկիրը խնդիր ունի մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ՝ չի հաջողի: Ինչպես ասում են` ո՞ւմ՝ ի՞նչ ես ասում»,- գրառել է Ա.Հովհաննիսյանը, նաև նշել, որ Ալիևը չափազանց շատ էր նեղսրտում, երբ իրեն հարցնում էին երկրում քաղբանտարկյալների առկայությունից, խոսքի ազատության բացակայությունից և այլ ցավոտ հարցերից:
Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նաև հավելեց, որ ինչպես միշտ այս անգամ էլ Ադրբեջանի նախագահը իր հին երգը երգեց՝ խոսելով <օկուպացված տարածքների> ու, այսպես կոչված, ադրբեջանական փախստականների մասին:

Armar.am


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն