Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքագետ. Պանթյուրքիզմի գաղափարի տարածումից հարկավոր է լուրջ սպառնալիք ակնկալել ղարաբաղյան հարցում

Հուլիս 2, 2014թ. 00:37

Կարծիքը, թե պարթյուրքիզմի գաղափարն արդեն անցյալում է, սխալ է, եւ հարկավոր է զգալի սպառնալիք ակնկալել, առաջին հերթին, ղարաբաղյան հարցում: Այս մասին հունիսի 30-ի մամուլի ասուլիսում հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, թյուրքալեզու պետությունների հարաբերությունների ջերմացումը Հայաստանի համար անհանգստացնող գործոն է: «Եվ ղարաբաղյան հարցն ընդլայնում է իր սահմանները: Թյուրքալեզու պետությունների ներկայացուցիչների տարբեր հանդիպումների ժամանակ այդ հարցը նույնպես դառնում է օրակարգային թեմա»,- նշեց Մելքոնյանը:

Թուրքագետը համոզված է, որ մեծ քաղաքական դաշտում պանթյուրքիզմի առաջին թշնամիներն են Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը: «Սակայն մեզ համար պանթյուրքիզմն ավելի զգալի է արտահայտվում, քանի որ նախ՝ Հայաստանը, ի տարբերություն Ռուսաստանի կամ Իրանի, ավելի թույլ երկիր է՝ դրան հակազդելու համար, եւ երկրորդ՝ գաղափարական տեսանկյունից պանթյուրքիզմը նաեւ հակահայկական բնույթ ունի»,- ընդգծեց Մելքոնյանը:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն