Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը կաղում է

Հուլիս 15, 2014թ. 00:30

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը կաղում է, հուլիսի 14-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ կառավարության ազգային եւ կրոնական փոքրամասնությունների հարցերով բաժնի պետ Վարդան Ասցատրյանը:

Ըստ նրա՝ համաձայն օրենքի, այս կամ այն կրոնական գործունեություն իրականացնող կառույցները պետք է գրանցվեն: Սակայն միջազգային իրավունքով դա պարտադիր չէ:

«Իսկ քանի որ ՀՀ Սահմանադրությունում ամրագրված է միջազգային իրավունքի գերակայությունը ներքին օրենսդրության նկատմամբ, հետեւաբար ընթացիկ օրենքը կի իրագործվում», – նշել է Ասցատրյանը:

Այդպիսով, նշել է նա, վերջին տարիների ընթացքում հանրապետությունում հետեւյալ պատկերն է. մի կողմից չի գրանցվել ոչ մի նոր կրոնական կազմակերպություն: Մյուս կողմից էլ` «ինչ-որ խմբեր, որոնք ոչ մի տեղ ձեւակերպված եւ ներկայացված չեն, իրականացնում են ոչ ոքի կողմից չվերահսկվող հոգեւոր գործունեություն»: Թե քանիսն են այդ խմբերը եւ կոնկրետ ինչով են զբաղվում, պարզ չէ:

«Մենք բազմիցս խոսել ենք, որ այդ միավորումների գործունեությունը անհրաժեշտ է իրավական դաշտ տեղափոխել, որպեսզի ինչ-որ կերպ կարգավորվի այն, ինչ տեղի է ունենում» – ընդգծել է Ասցատրյանը, հավելելով, որ «Խղճի եւ կրոնի ազատության մասին» նոր օրինագծի նախապատրաստումը շատ դանդաղ է տեղի ունենում, իսկ օրինագիծն էլ «շարունակում է մնալ արդարադատության նախարարությունում»:

Նշենք, որ ներկայումս հանրապետությունում պաշտոնապես գործում է 65 կրոնական միավորում:


Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն